Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 29 Ուր. ԳԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 28 Եշ. ԳՁ. Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 26 Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 25 Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 24 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ararchagorcutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Արարչագործության մասին
Քրիստոնեական

Արարչագործության մասին

Published 26 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եթե խոսենք քրիստոնեական հավատամքների մասին, ապա պետք է նկատենք, որ դրանցից յուրաքանչյուրը շեշտում է Աստծո աշխարհի արարիչ լինելու հանգամնքը: Այս թեման իր ուրույն տեղ ունի Հին Կտակարանում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք Ծննդոց գրքի առաջին երկու գլուխներում տեղ գտած արարչագործության պատմություններին, որոնք Հին Կտակարանի սկիզբ են հանդիսանում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Հին Կտակարանում այս գաղափարը հիմնականում արմատացած է իմաստության և մարգարեական գրականության մեջ: Որպես արդյունք Իր բացարձակ սիրո՝ Աստված տիեզերքն արարել է Իր խոսքով, ամենակարող զորությամբ և աստվածային ազատ կամքով: Աստված, լինելով ամենաբարի՝ կամենում է արարել, որպես ամենաիմաստուն ՝ ծրագրում է Իր արարչական գործը, և որպես ամենակարող՝ կյանքի կոչում այդ ծրագիրը: Ամբողջ արարչությունն Աստծո ձեռակերտն է արարված ամեն բան ներքին էությամբ «շատ լավ է»:
Քրիստոնեական ուղղափառությունը մերժում է դուալիզմը՝ իր տարբեր դրսեվորումներով. մանիքեականների ծայրահեղ դուալիզմը, ովքեր չարի գոյությունը վերագրում են սիրող Աստծուն հավիտենակից ինչ-որ երկրորդ ուժի, գնոստիկ վալենտինականների նվազ ծայրահեղ դուալիզմը, ովքեր նյութական կարգավորության, ներառյալ մարդկային մարմնի գոյությունը համարում են նախագոյութենական անկման հետևանք, և Պլատոնականների ավելի նրբին դուալիզմը, ովքեր նյութը համարում են որ թե չար, այլ անիրական: Եթե ընդունենք, որ Աստված աշխարհն ստեղծել է նախապես գոյություն ունեցող նյութից, ապա նյութը ևս կամ պետք է ունենա Աստծուց տարբեր ինչ որ արարիչ, կամ էլ պետք է լինի անսկիզբ ու ինքնագո: Երկու դեպքում էլ խախտվում է միակ Աստծո գաղափարը, և առաջ է գալիս երկու սկզբի ուսմունքը՝ դուալիզմը: Նման մի գաղափար առաջ եկավ գնոստիկյան վիճաբանության արդյունքում: Գնոստիկյան սահմանումներում հստակ տարբերություն էր դրվում մարդկությանն աշխարհից փրկող Աստծո և դեմիուրգի միջև, որն սկզբում ստեղծեց այդ աշխարհը, դրանից ելնելով գնոստիկները կարծում էին, որ Հին Կտակարանը կապված է ստորադաս աստվածության հետ (դեմիուրգ) իսկ Նոր Կտակարանը առնչվում է Փրկիչ Աստծո հետ: Սակայն Սուրբ Գրիգորի վարդապետության համաձայն, չկա որևէ այլ Արարիչ ամենայն տեսանելի և անտեսանելի գոյերի, բացի Միածին Որդուց, որը ծնվում է Հորից, և բացի Նրա Հոգուց, որը նրա էությունից: Նրա կողմից սկզբում ստեղծեց այս աշխարհը («Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1:1), որն արարվեց միասնական Երրորդության ամենակարող կամքի միակից զորությամբ, մեկ գաղափարով միահամուռ կամեցողությամբ և միասնական էությամբ:
Արարչագործության հետ կապված մի այլ խնդիրը կապված է տճ տհհօ (ոչնչից) գաղափարի հետ:
Առաջին հայացքից թվում է, թե Ծննդոց գրքում նկարագրված արարչագործության պատմությունը ժամանակակից պատկերացումներին չի համապատասխանում: Սակայն Աստվածաշունչը բնագիտական առարկանների վերաբերյալ դասագիրք չէ: Սուրբ Գրքում չկան նկարագրությւններ այն մասին, թե աշխարհի արարումը ֆիզիկական, գիտական տեսանկյունից ինչպես է տեղի ունեցել, քանի որ աստվածաշունչը մեզ ուսուցանում է ոչ թե բնագիտական, այլ կրոնական ճշմարտություններ: Եվ այդ ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված ոչնչից արարել է աշխարհը: Մարդկային գիտակցության համար նման բան պատկերացնելը դժվար է, նույնիսկ անհավանական, քանի որ աշխարհի արարումը ոչնչից մեր մտքի և փորձառութան սահմաններից դուրս է: Մարդիկ սեփական ստեղծագործական փորձից ելնելով են փորձում բացատրել տիեզերքի արարումը:
Հարկ է նշել նաև որ քրիստոնեությունը տարածվեց Արևելյան Միջագետքում, որտեղ առկա էին հունական փիլիսոփայության զանազան ուղղություններ, այդ պատճառով առաջ եկավ աշխարհի ծագման վերաբերյալ մի գաղափար, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. չպետք է մտածել Աստծո մասին՝ իբրև արարչի, այլ ավելի ճիշտ է մտածել Աստծո մասին՝ իբրև ճարտարապետի, ով կարգավորեց նախագո նյութը, և քանի որ նյութը արդեն կար, ապա կարիք չկար այն արարելու, այն կարիք ուներ հստակ ձև ու տեսք ստանալու: Այդ պատճառով կարծում էին, որ Աստված աշխարհը ձևավորել է արդեն գոյություն ունեցեղ նյութից: Դրա հետ կապված Արշակ Տեր-Միքելյանն ասում է, որ նախքան ստեղծումը մեր տեսանելի աշխարհից ոչինչ չի եղել, այլ միմիայն Աստված է եղել և նա աներևույթից է ստեղծել աշխարհն ու ստեղծել է «Բանիւ»: «Բան չկար, որ ժամանակակից լիներ Աստծուն, և մի նիւթ իսկ չկար, որ վերցնէր և դրանից արարածներ ստեղծէր, այլ ինքն է բովանդակ բնութեան Արարիչը, և ստեղծիչն է ոչ միայն կերպարաքների, և ոչ էլ էակների էութիւնների միախառնիչն է, այլ՝ գոյանալիք գոյերի գոյաւորողը»: Այստեղ կարող ենք մեջ բերել մի այլ հատված ևս. «Չենք կարող ասել, որ այս մեծ արարւած մարմինը ոչնչից է, և ոչ այն, որ նա ինքնաբույս գոյացութիւն է, և վարանոտ տարակույսի մեջ չենք ընկնում, թէ որտեղից եղաւ Աստծու բնական կամքը իմանալ և ստեղծել, այլ միշտ Աստուած է, և արարող զօրութիւնը միշտ Իր հետ է: Եւ երբ կամեցաւ՝ կամեցաւ, մտածւող բաները գոյութեան կոչեց, որովհետև իմանալի բաների արարիչը բնական իմացութիւն է: Աշխարհն նախքան լինելն արդէն կար Աստծու նախագաղափար տեսութեան մէջ»: «Ոչնչից» բառն առաջին հերթին նշանակում է, որ Աստված տիեզերքն ստեղծեց Իր ազատ կամքի դրսևորումով, այսինքն՝ ոչինչ Նրան չստիպեց ստեղծել, այլ Նա Ինքը որոծեց այդ անել: «Նորա արարչության պատճառն այն է, որ նա սեր է, ուստիև չի կարող յուր մտքերով յուր մեջ ամփոփվել, ապա թե ոչ՝ Նա սեր չի լինիլ»: Տիեզերքի ստեղծագործությունն ինքնաբերական հեղում կամ արտաբխում չէ Աստծուց, այլ աստվածային ընտրության հետևանք է: Արարչագործությունը ոչ այքան Նրա ազատ կամքի, որքան Նրա ազատ սիրո դրսևորումն է:
Եվ չնայած դրան, որ առաքյալն ասում է, թե Աստված ստեղծեց աշխարհն «ի գովեստ իր փառքի» (Եփ. Ա 12, 14), պետք է իմանանք, որ Աստված անսահման կյանք է, և աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական առաջադիմությունից զուրկ մի մեռյալ գոյություն լինել:
Հեղինակ` Դանիել Խանանյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը e mail Առակ պահակի և Microsofti-ի մասին
Հաջորդ նյութը Axand ev axandavorner Աղանդ եւ Աղանդավորներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ
Mayr ator 368
Նոր նշանակումներ
Նորություններ
Qentrberi arqepiskopos 23
«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?