Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծու դրամապանակի՞ց ես գողացել
Քրիստոնեական

Աստծու դրամապանակի՞ց ես գողացել

Published: 3 Դեկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«ՄԻ’ ԳՈՂԱՑԻՐ» (Տասնաբանյա պատվիրաններից)

Այս խոսքը Մովսես մարգարեին Աստծու տված Տասնաբանյա պատվիրաններից մեկն է: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ Աստված չպիտի ունենաս»: «Կուռքերին չպիտի պաշտես»: «Պատվի’ր հորդ և մորդ»: «Մի’ սպանիր»: «Մի’ շնացիր» և այլն: Այս քարոզիս բնաբան եմ ընտրել «Աստծու դրամապանակի՞ց ես գողացել» անունը: Աշխարհում ամեն կողմ էլ գողություն կա: Ոմանք մեծ գողեր են նկատվում, ոմանք էլ՝ փոքր: Օրինակի համար, եթե մեկը մեքենայից ձայնագրիչ է գողանում, ասում ենք «մի մեծ բան չէր, թեթև գողություն էր» և շատ ուշադրության չենք արժանացնում ու մեքենայի տիրոջն էլ ասում ենք «Բախտդ բերել է, էժան ես պրծել»:

Արհեստի մեջ էլ գողությունը «մանր արարք է համարվում»: Սակայն ինչ լինում է «մանրից» է առաջանում: Ժողովուրդը մի լավ խոսք ունի «Ձու գողացողը, ձի էլ կգողանա»: Տասը պատվիրանների մեջ հստակ գրված է ու պատվիրված «Մի’ գողացիր» և վերջ, չես կարող այսքան և այնքան գողանալ, այլ ուղղակի արգելք է դրված, որը պատժելի է և’ մարդկային և’ աստվածային օրենքներով:

Խորհրդային Միության տարիներին, անաստվածյան շրջանում, գողությունը դժբախատաբար համատարած երևույթ էր, բանվորից մինչև նախագահ օղակի նման մեկը մյուսից գողանում էր: Հիշում եմ, 13, 14 և 15 տարեկանին, երբ Հոգևոր Ճեմարանի ուսանող էի, ամառային արձակուրդներին մորս հետ գնում էի շինարարության վրա բանվոր աշխատելու, որպեսզի կարողանամ օգնել իմ ընտանիքին մի քիչ նյութապես թեթևացնելու տան բեռը: Ամեն օր աշխատանքից վերադառնալիս, մայրս իր հետ վերցնում էր մի փոքր տոպրակով ավազ կամ ցեմենտ, փայտի կամ երկաթի կտոր: Քանի որ ես հոգևոր կրթություն էի ստացել, այդ բաները ինձ խորթ էին երևում ու դառնացած մորս ասում էի «Մամ, շենքի վրա աշխատում են ավելի քան հիսուն բանվորներ, վարպետներ և ինժեներներ: Եթե ամեն մեկը քո նման մի բան տուն տանի, պատկերացնո՞ւմ ես կառուցվելիք շենքի վիճակը»: Մայրս էլ թեթև ժպիտով անկեղծորեն արդարացնելու համար իր արածը, պատասխանում էր «Էհ, տղաս, մեր արածը ինչ է որ, ինժիները մեքենայով է տանում»: Այդ ժամակներում «Մի’ գողացիր» աստվածային պատգամի «մի»-ն հանված էր և թողնված էր միայն «Գողացի’ր»-ը: Ցավալի է, բայց իրականությունը այդ էր:

Գողությունների տեսակները շատ են ու բազմազան, բայց թողնենք դրանք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ամենամեծ գողությունը: Վստահ եմ, որ ձեզանից շատերը կարող են ասել՝ բանկերի գողությունները, որտեղից միլիոններ են գողանում կամ ավազակային հարձակումները ընտանիքների և այլ հաստատությունների վրա: Սակայն մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում, թե ամենամեծ գողությունը ո՞րն է: Բոլորս էլ նյութական գողության մասին ենք խոսում կամ մտածում, սակայն ամենամեծ գողությունը համարվում է այն, որ Աստծու Դրամապանակից ենք գողանում: Այո’, այո’, մի’ զարմացեք, Աստծու Դրամապանակից: Հիմա ձեզանից շատերը ծիծաղելով կասեն «Տեր հայրը խելքը թռցրել է, ի՞նչ է խոսում, ո՞վ համարձակություն կարող է ունենալ Աստծու Դրամապանակից գողանալ կամ արդյոք Աստված Դրամապանակ ունի՞: Աստված նյութական հարստություն ունի՞, որ Դրամապանակ էլ ունենա ու մենք հասնենք երկինք և գողանանք»: Բնական է, որ այսպիսի հարցեր բոլորս էլ կարող ենք ունենալ, երբ հարցը Աստծուն է վերաբերում:
Այս հետաքրքիր պատմությունը վստահ եմ ձեզ կլուսաբանի:

«Հավատացյալ մի մարդ, որ տարիներ շարունակ երազել էր ուխտի գնալ Երուսաղեմ, վերջապես կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարը ու ճամբորդել: Անշուշտ նա իր հետ վերցնում է ճամբորդության անհրաժեշտ իրեր, գնում է մեծաքանակ գորգեր Տաճարին նվիրելու համար, բարձում դրանք ուղտերի վրա և բավական շատ դրամ վերցնելով իր հետ, ճանապարհվում է դեպի Երուսաղեմ: Մեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ ավազակային հարձակումների ենթարկվելով ու փրկվելով, վերջապես հասնում է Երուսաղեմ և նույն օրը Տաճարի Լուսարարապետին տեղեկացնում իր գալստյան մասին: Հանդիպելով նրան Տաճարին նուեր բերած մետաքսե թանկարժեք գորգերը հանձնում է Լուսարարապետին, որը կարգադրում է դրանք անմիջապես դնել ներսում: Ժամանակը գալիս է, Տաճարի դռները փակվում են և բոլորը գնում են հանգստանալու: Հանկարծ ժամկոչը դռան արանքից ծուխ է նկատում և նայելով տեսնում, որ գորգերը վառվում են: Մոտ գտնվող մարդիկ նրա աղաղակը լսելով սարսափահար վազում են դեպի Տաճար, բացում դռները և ով զարմանք, հավատացյալի նվիրած գորգերը այրվել ու մոխրացել էին: Հետաքրքիրն ու զարմանալին այն էր, որ կողքի ոչ մի գորգ ու իր չէր վառվել: Ներկաները ավելի քան ապշած և զարմացած էին ու մեկը մյուսին նայելով ասում էին «Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը»: Լուսարարապետը սպասում էր պատասխանի և հավատացյալը նրան առանձին պատմում է պատճառի մասին:

Նրա պատմածից հասկանալի էր, որ նա վաճառական է եղել: Ծնողները միշտ խորհուրդ են տվել նրան Կիրակի օրերը նվիրել Աստծուն, չաշխատել: «Կիրակի օրերի շահը թող Աստծու Տան համար լինի քո նվիրատվություններով»,- ասել են նրան: Մարդը սկզբում լսել է իր ծնողների խորհուրդը և Կիրակի օրերի շահույթը նվիրել եկեղեցիներին: Սակայն տեսնելով իր շուրջի առևտրականներին, որոնք Կիրակի օրերն էլ էին աշխատում, մոռանալով ծնողների խորհուրդը, շահելու ակնկալիքով ինքն էլ է միանում նրանց ու կիրակի օրերը առևտուր անում: Ահա այդ հավաքած գումարով էլ գնում է թանկարժեք մետաքսե գորգերը և իր ուխտը կատարելու համար դրանք նվիրում Երուսաղեմի Տաճարին:

Ծերունազարդ Լուսարարապետը ուշադրությամբ լսելուց հետո, ասում է նրան «Տղաս, բայց դու այդ գումարը գողացել ես Աստծու Դրամապանակից, քանի որ Կիրակի օրերը Նրան է պատկանում: Այդ օրը չի կարելի առևտուր անել, ո’չ էլ սակարկության մեջ մտնել Աստծու հետ, առօրյայի և Կիրակիի դրամական հաշիվները բաժանելով: Աստված աշխարհը, ամեն ինչ և մարդուն վեց օրում ստեղծելուց հետո յոթերորդ օրը հանգստացավ ու Իր օրինակով մարդուն թելադրեց նույնպես հանգստանալ և Իրեն երկրպագել ու ոչ թե Իր հաշվին ապրել»: Այդ պատճառով էլ Աստված քո ուխտը ընդունելի չհամարեց և նվիրածդ գորգերը այրվեցին ու մոխրացան»:

Ամեն բարիքի հիմքը՝ Աստվածպաշտությունն է: Աստծուն տրված ամեն տեսակի նվերներ անարժեք են դառնում, երբ դրանք Նրան երկրպագելու փոխարեն են ձեռք բերվում, նման այն հավատացյալ մարդու գորգերին, որոնք կրակից մոխրացան: Հիշենք Աստվածաշնչից Աբելի ու Կայենի ընծաների պարագան: Աբելի ընծան մաքուր, սուրբ, անարատ և անխարդախ էր, իսկ Կայենինը՝ դրա հակառակը: Դրա համար Աբելի ընծան ընդունվեց Աստծու կողմից, իսկ Կայենինը՝ ոչ: Ի՞նչ պատահեց: Կայենը ատելությունից կուրացած, նախանձեց ու սպանեց իր եղբորը:

Այս պատմությունը լսելուց հետո, մենք իբրև վաճառական, արհեստավոր, արվեստագետ և կամ այլ մասնագիտություն ունեցող հավատացյալ մարդիկ, պիտի համարձակվե՞նք դիպչել Աստծու Դրամապանակին: Վաճառականի նվիրած գորգերը այրվեցին ու մոխրացան: Վերջապես ե՞րբ պիտի սովորենք պատմությունից դասեր քաղել:

Կարծում եմ ամեն ինչ ավելի քան հստակ է, Կիրակին Աստծու օրն է: Եկեք այդ օրը աղոթենք ու նվիրենք Նրան, որպեսզի հաջորդ օրերը Աստված մեր գործերին հաջողություն տա և մեզ առողջ պահի; Կիրակի օրերի հանգստով միասնաբար փորձենք լցնել Աստծու Դրամապանակը՝ մեր սիրով, հավատով և արդար ու մաքուր կյանքով: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 3 Գշ. Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն՝ Յովհաննու եւ Աղէքսիանոսի
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 4 Դշ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Draxt gitutyan car
Քրիստոնեական

ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՌ

2 Սեպտեմբերի, 2017
Amusnalucutyun
Քրիստոնեական

Ամուսնալուծությունը մե՞ղք է

31 Հունվարի, 2018
Քրիստոնեական

Յոթ խորհուրդներ և առաքինություններ (հարց և պատասխան)

27 Սեպտեմբերի, 2016
Քրիստոնեական

Ի՞նչ է ուխտագնացությունը և ուխտավայրը

19 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?