Կառուցել է Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցը 1215 թ. Ախուրյան գետի կիրճի լանջին, գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Չափազանց հարուստ է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքով: Նրբահյուս զարդամոտիվներ կրող դեկորատիվ սյունակամարները պարուրում են ինչպես եկեղեցու ճակատները, այնպես էլ բարձրաձիգ գմբեթը: Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում ս. Գրիգոր Լուսավորչի կյանքի կարեւորագույն դրվագները ներկայացնող պատկերաշարը:
Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (նկարներ)
Կարդալու տևողություն՝ 0 րոպե: