Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 4610
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Published: 22 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել շուրջ 200 երիտասարդներ՝ շնորհավորելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով և իրենց հավատարմությունը, նվիրվածությունն ու զորակցությունը հայտնելու Հայ Եկեղեցուն: Երիտասարդները ներկայացնում էին Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը, «Մայր Աթոռի Քարոզչական կենտրոն» խումբը, «Եկեղեցասեր երիտասարդներ» կառույցը, բուհական երիտասարդական միությունները, Մայր Աթոռի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, ինչպես նաև «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը», «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» երիտասարդաց կազմակերպությունը, «Սերունդ», «Երիտասարդություն», «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունները:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եկեղեցասեր երիտասարդների անունից շնորհավորեց Հայոց Հայրապետին ծննդյան 62-րդ տարեդարձի առիթով: Երիտասարդական կառույցների ողջույններ և բարեմաղթանքներ Նորին Սրբությանը փոխանցեցին նաև տարբեր կազմակերպությունների պատասխանատուները: Այնուհետև հոգևոր երգերի կատարումներով հանդես եկավ նորաստեղծ «Հավատամք» երգչախումբը:

Վերջում երիտասարդներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց երիտասարդներին` Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու, Եկեղեցու հոգևոր առաքելության իրականացմանն աջակից լինելու համար` արձանագրելով, որ ազգի շարժիչ ուժը` երիտասարդությունը, նախանձախնդիր է իր Եկեղեցու կյանքի նկատմամբ, հավատարիմ` հայրերի սուրբ հավատքին ու ժառանգությանը, նվիրական սրբություններին ու ավանդույթներին: Նշելով, որ Հայրենիքը զորանում և Եկեղեցին փառավորվում ու պայծառակերպվում է, երբ աստվածահաճո կյանքով է ապրում ողջ ազգը, նրա բոլոր զավակները` Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին միշտ Եկեղեցու օրհնության ներքո մնալ և մասնակիցը դառնալ Եկեղեցու առաքելությանը` ժողովրդին քրիստոնեական արժեքներով առաջնորդելու, նրա կյանքն այդ արժեքների վրա խարսխելու: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց երիտասարդներին իրենց աղոթքով, հավատով և գործերով միշտ պայծառ ու շեն պահել մեր սուրբ Եկեղեցին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելության իրականացման ճանապարհին երիտասարդների հնարավոր աջակցությանը, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման գործում երիտասարդության ներգրավվածությանը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, երիտասարդական խմբերի պատասխանատուներ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը և Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Haxordutyun Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԿՈՒՄ-ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄ
Հաջորդ նյութը Nor hratarakutyun Ashot Erkati Xach Նոր հրատարակություններ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

IMG 6696 копия 1
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն

19 Փետրվարի, 2016
22 3
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը (նկարներ)

23 Դեկտեմբերի, 2018
Garegin Hayrapet
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ

19 Հունվարի, 2023
mayr ator dfwjenr
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին

9 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?