Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b 13
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ

Published: 18 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ:

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ցավակցություն հայտնելով լուսահոգի Քըրք Քըրքորյանի հարազատներին` Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ մեծանուն հայորդին իր կյանքի տարիներն արժևորեց ազգին ու հայրենիքին օգտակարություն բերելու, մեծարժան բարեգործության պտուղներով երկրային իր ընթացքը զարդարելու ջանադրությամբ:

«Աստվածաշնորհ կյանքի ընթացքում hոգելույս Քըրք Քըրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության:

Բարձրորեն գնահատելի է, որ Հայրենի մեր երկրին և մեր ժողովրդի զավակներին պատուհասած երկրաշարժի տարիներին նա պատրաստակամությամբ և ազնիվ բարերարությամբ օժանդակել է աղետի հետևանքները հաղթահարելու գործին, ինչպես նաև զորակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի զարգացման տարբեր ծրագրերին: Հոգելույս Քըրք Քըրքորյանը իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցով սատարել է մեր Հայրենիքում ճանապարհների վերակառուցմանն ու նորոգությանը, մշակութային հաստատությունների վերանորոգմանը, ինչպես և աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայրենանպաստ ու ազգանպաստ ծրագրերի իրականացմանը: Բարեհիշատակ Քըրք Քըրքորյանը նաև իր ներդրումն է բերել Սփյուռքի մեր գաղթօջախների շինությանը, ազնիվ նվիրատվությամբ սատարել հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած գովելի ծառայությունների համար հոգելույս հայորդին իրավամբ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Նրա անունը միշտ պիտի հիշվի մեր ժողովրդի մեծանուն երախտավորների շարքում», — ասված է Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10251993 386571621534815 2347802593200490788 n Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Հաջորդ նյութը Hayr Isahak Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

mayr ator dfwjenr
Նորություններ

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 20-րդ միջազգային համաժողովին

5 Սեպտեմբերի, 2016
11.22.14
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը (նկարներ)

12 Նոյեմբերի, 2022
Ararati jarangutun
Նորություններ

«Արարատ» ամսագրի քարոզները՝ մեկ գրքում

25 Հունվարի, 2016
Narek episkopos 21
Նորություններ

«Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

22 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?