Հակոբոս Առաքյալն ասում է. «Ով որ գիտե, թե ինչ է բարին և չի անում, նրա համար այդ մեղք է» (Ա. Հակոբ. 4:17):
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՔՈ ՍՏՐՈՒԿԸ ԼԻՆԵՄ…
Ամերիկայի ստեղծումից հետո, սկզբնական տարիներին, երբ դեռևս ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չէր կարող, մի սևամորթ ստրուկի տանում են շուկա վաճառելու:
Խեղճը հուզմունքով սպասում է, թե ո՞վ պիտի լինի իր նոր տերը:
Մի հարուստ երիտասարդ, որն ապավինել էր Աստծու ողորմածությանը, մեծ գումար վճարելով գնում է նրան և ազատ արձակելով ասում. «Սիրելիս, քեզ գնեցի մեկ նպատակով, որ այս րոպեից սկսած ազատ լինես և ոչ մեկից կախում չունենաս; Գնա’ և մի նոր կյանք սկսիր: Եթե պատահի, որ նեղություն ունենաս, արի ինձ մոտ՝ ահա իմ հասցեն»:
Սևամորթի (որն առաջին անգամ էր այսպիսի բարեսիրտ մի տեր տեսնում) աչքերը լցվում են երախտագիտության արցունքներով, իսկույն ընկնում է իր բարերարի ոտքերն ու լացելով՝ ասում.
«Տեր, ինձ համար նախընտրելի է քո ստրուկը լինել, քան թե քեզանից հեռու ապրել ազատ ու ապերջանիկ»:
Այս է իսկական բարեգործությունը: Բարի գործը գին չունի:
ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ: