Սահակ Պարթև (358 – 439 թթ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, Ավետարանային սյուժեների քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ: Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը: Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում: Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր: Ներդրում է ունեցել շարականագրության մեջ: