Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin A.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ․ «Ո՞Վ Է ԿԱՄ Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾ»
Քրիստոնեական

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ․ «Ո՞Վ Է ԿԱՄ Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾ»

Published: 29 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Աստծո մասին պատկերացումները տարբեր կրոններում, իմաստասիրական տարատեսակ հոսանքներում ամենատարբեր կերպերով են արտահայտվում։ Անժխտելի է՝ յուրաքանչյուր կրոնի մեջ կարելի է գտնել աստվածային ճշմարտության և իմաստության սերմեր։ Ու թեև աթենական ազնիվ փիլիսոփաներն իրենց դերն ունեն Ճշմարտության ճանաչման համաշխարհային գործում, սակայն, ինչպես եղծում է հանճարեղ Կողբացին․ «Սիրում եմ նրա Աստված փնտրելու պատրաստակամությունը, բայց ամբարտավանությունը չեմ գովերգում» (Պլատոնի մասին), ապա թե՝ «նրանք ոչ թե պաշտում են Պատճառը, այլ հետևանքները»։
Երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի թողած բազմաժառանգ գիտական, գրական, քարոզչական ժառանգության մեջ յուրահատուկ ոգեկանությամբ, զգայականից վեր՝ զգացական լծակներով են ներկայացվում և բացատրվում քրիստոնեական աստվածաբանության խարիսխ կազմող գրեթե բոլոր հիմքերը։ Երանաշնորհ Հայրապետը նրբությամբ և մարդկային աստվածակնիք ոգեկան լեզվով դառնում է Աստծո «թարգմանը», բացահայտում Նրան Իր տարբեր կողմերով։
«Ո՞վ է կամ Ի՞նչ է Աստված», — հարցադրում է Հայրապետը։ Այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է գիտակցել Աստծո գոյությունը՝ որպես տիեզերքի և մարդու Արարչի․ մարդուն և նրան շրջապատող աշխարհի ճանաչումով է սկսվում գիտակցումն ու հավատն առ Աստված՝ որպես Արարչի, Սիրո, Ամենազորության և Պարզության կատարյալ դրսևորման։ Դրանց մասին գիտելիքը, սակայն, մեզ տրվում է աստվածային հայտնությամբ, գիտակցված շնորհով, Սուրբ Հոգու ներգործությամբ։
Բանիբուն Հայրապետն Աստծուն մարդկային սահմաններում՝ «Անժամանակը ժամանակի մեջ», բանաձևում է որպես Պատճառ տիեզերքի և մարդու, որի համար բանականությունը բնութենական հատկանիշ է, այլապես տիեզերքի կարգն ու կանոնը անբացատրելի պիտի լինեին։ Սակայն Աստծո մասին նման բացատրությունները թե՛ իմաստասիրական շրջանում, թե՛ այսօր անհրաժեշտ են լոկ խստասիրտ և գիտական բացատրություններ փնտրելու հիվանդագին մոլուցք ունեցող մտքերի համար:
Հոգեկիր Հայրապետը նշում է, որ թեև Աստված մշտապես անճանաչելի է և մարդկային ամենապերճախոս լեզուն չի կարող ներկայացնել Նրան և Նրա կատարած անքննելի գործերն ամենաչնչին չափով անգամ, սակայն, դրա հետ մեկտեղ այնքան մեծ է, որ Նրա առատ Սերը մշտապես հասանելի է մեր հոգիներին և մենք ամենուր և ամեն ժամ կարող ենք մեր կյանքում զգալ Անհասանելիի ներկայությունը։
«Մեր Աստված Իր մեծությանը նախանձախնդիր, փղոսկրե աշտարակում կամ յոթներորդ երկնքում ապրող աստված չէ, նա իր անսահման Մեծությունը դրսևորում է մարդկանց հանդեպ Սիրուց խաչ բարձրանալով», — ասում է Հայրապետը։ Ուրեմն Աստուած Սեր է. «Այն ատեն մենք, եթե մարդ ենք, չենք կըրնար չըլլալ Սիրո Ճառագայթ» (Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց):

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 5-րդ համարից

Պատրաստեց Նարեկ սրկ. Վարդանյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 2 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Sahak A Partev Մեր մեծերը — Սահակ Ա Պարթև (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

IMG 0036
Քրիստոնեական

Քրիստոնեական խորհրդանշաններ. Խաչի խորհուրդը

23 Հուլիսի, 2018
Astichanakargutyun
Քրիստոնեական

Արարչագործության աստիճանակարգությունը

16 Ապրիլի, 2019
Qshoc
Քրիստոնեական

Քշոցի մասին (Եկեղեցական սպասք)

11 Նոյեմբերի, 2016
Քրիստոնեական

Խաղաղության որոնում , թե՞…

4 Դեկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?