Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ և տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)
Նորություններ

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ և տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

Published 27 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ ու զինվորներ:
Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան Հայրը, Հայոց հաղթական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը, իր շնորհավորանքը բերեց ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև հայոց քաջարի զորականներին և զինվորներին:
Վրթանես Սրբազանը, իր քարոզում հանգամանորեն անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց. «…Սուրբ Գիրքը լի է բազում հաղթանակների պատմություններով, որոնցից գերագույնն ու գլխավորը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթանակն է մահվան նկատմամբ` պսակված Հրաշափառ Հարությամբ: Այս իրողությունը քրիստոնյայի համար քաջալերվելու աղբյուր է, որովհետև եթե մեր մեծագույն թշնամին, որ մահն է, այլևս հաղթված է, ի՞նչն է ի զորու մեզ սարսափեցնելու:
Սիրելիներ, մեր օրերում ևս Տերը հաղթանակներ է շնորհում, երբ տեսնում է մեր աներեր հավատքն ու հավատարմությունը: Հիշե՛նք Շուշին. զինտեխնիկայի և մեր ազատամարտիկների հագուստի վրա ամրացված ճերմակ խաչերը վահան են դառնում մեզ և երկնային զորակցություն ապահովում, իսկ արդարության կողմը լինելը և Ս. Ղազանչեցոցն ազատագրելու փափագը հաղթանակ են բերում մեզ:
…Այսօր, երբ մեր սահմաններում անհանգիստ է, և մեր ոսոխը հոխորտում է, ոչինչ ու ոչ ոք մեզ վրա սարսափ չի կարող գցել, որովհետև Տիրոջ ձայնն անընդհատ մեզ ոգևորում է. «Քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33): Ապրելով հաղթված աշխարհում` իրավունքով ճաշակում ենք այդ հաղթանակի պտուղները: Վախը` որպես թերահավատության նշան, վաղուց մերժած լինելով, մահին հաղթածի քաջությամբ այսօր էլ շարունակում ենք մեր անկասելի երթը դեպի վերջնական հաղթանակ չարի ու նրա տարաբնույթ ուժերի դեմ»,- մասնավորապես նշեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը:
Իր խոսքում Սրբազանը Տիրոջ զորակցությունը և երկնավոր զորքերի բարեխոսությունը հայցեց Հայոց բանակի համար, որպեսզի վերջինիս հայրենանվեր ոգին մնա ամուր ու աննկուն, հոգին` ուղղափառ հավատով ու հույսով լեցուն, միտքը` պայծառ, իսկ բազուկը` զորեղ:
Պատարագի Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի և Հայոց բանակի անսասանության և հաղթական ընթացքի համար:
Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:
Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց Բանակի օրվա առիթով բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները և գոհունակությամբ անդրադառնում Հայրենի մեր երկրին մատուցած Ձեր ծառայություններին:
Դուք անձնվեր մասնակցություն բերեցիք Արցախի ազատագրության ու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր փառավոր հաղթանակի կայացմանը: Ազգային մեր բանակի հիմնադրման օրից ի վեր բազմաթիվ պատասխանատու պաշտոններով ու հանձնառություններով շարունակում եք արդյունավոր ջանքեր բերել Ազգային Բանակի առավել զորացմանը, որը փառքով իրականացնում է իր առաքելությունը՝ դիմակայելով հակառակորդի ամենօրյա ոտնձգություններին և անառիկ պահելով սահմանները մեր երկրի», – ասված է Հայրապետական կոնդակում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոնդակի ընթերցումից հետո «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ԼՂՀ ՊԲ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանին, ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին, ՀՀ Զինվորական կոմիսար գնդապետ Հենրիկ Մուրադյանին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանին և ՀՀ ՊՆ Մերգելյան ինստիտուտի գլխավոր տնօրեն գնդապետ Արսեն Թառոյանին:
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մի շարք եկեղեցականներ արժանացան խրախուսանքի:
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Գեղարդի վանահայր Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանին, ՀՀ ՊՆ N զորամասերի ավագ գնդերեց Արժանապատիվ Տ. Վանանդ քահանա Անդրեասյանին և գնդերեց Բարեշնորհ Արմեն սարակավագ Բայադյանին: «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ շնորհվեց ՀՀ ՊՆ N զորամասերի գնդերեց Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանին: «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեց ՊԲ N զորամասի գնդերեց Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանը:
Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեծ պատիվ համարելով յուրաքանչյուր տարի Բանակի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը և Վեհափառ Հայրապետի օրհնության արժանանալը:
Նախարարը, անդրադառնալով բանակի առջև դրված դժվարին խնդիրների իրականացման գործում հոգևոր սպասավորության դերակատարությանը, շեշտեց, որ այսօր հոգևոր ծառայությունը և զինվորական ծառայությունը այն երկու սուրբ ծառայություններն են, որոնք ապահովում են ոչ միայն ուժային, այլ նաև գաղափարական ու հավատքով լի հենքը երկրի անվտանգության ապահովման համար: Պրն. Օհանյանն ընդգծեց, որ 2016 թվականի գործունեության պատշաճ իրականացման համար բանակի ողջ անձնակազմին այսօրինակ արարողությունները հերթական լիցքն են տալիս:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը իր գնահատանքի ու օրհնության խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորելով Պաշտպանության նախարարին և զինվորականներին:
«Պանծալի ուղի եք անցել Արցախի ազատագրման առաջին իսկ օրերից, եղել եք մեր երկրի պաշտպանության շարքերում և անցնող քսանչորս տարիներին կերտել եք հաղթանակներն ազգային մեր կյանքում: Մենք մեր գնահատանքը և շնորհակալությունն ենք բերում ձեզ, ինչպես և մեր խոնարհումը: Այս պահին աղոթքով հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց թանկ կյանքը ընծայաբերեցին հայրենիքի անկախության ու ազատության, նրա պաշտպանության և խաղաղ ու ապահով կյանքի համար», – ասաց Վեհափառ Հայրապետը` մաղթելով, որ Տերն Իր օրնությունը հովանի դարձնի հայրենիքին և անվտանգ պահի բոլոր հայ զինվորներին:
Նորին Սրբությունը նաև ուրախություն հայտնեց ձևավորված այս գեղեցիկ ավանդույթի համար, որի համաձայն, ամեն տարի Բանակի օրվա առիթով Մայր Տաճարի Սուրբ խորանից դեպ երկինք աղոթք է բարձրացվում հայոց բանակի համար, որպեսզի այն միշտ լինի հաղթական և Հայոց աշխարհն ապրի խաղաղության մեջ:

27-1 27-2 27-3 27-4 27-5 27-6 27-7 27-8 27-9

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 72 ashakerner Քրիստոսի 72 աշակերտները. mp3
Հաջորդ նյութը Mayr ator 6 Հունվարի 29 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?