Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12662001 477278232464153 2182007653833814643 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Պաշտպանության նախարարին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Պաշտպանության նախարարին

Published: 1 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հարևան երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով նաև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությունը:
Նորին Սրբությունը, անդրադառնալով դարերի ընթացքում հայ և վրաց հավատակից ժողովուրդների` հավատքի ու ինքնության պահպանության խնդիրներին, ընդգծեց, որ նրանք, ունենալով միևնույն քրիստոնեական արժեհամակարգը, մշտապես զորակից ու սատար են եղել միմյանց:
Խոսելով Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ վիրահայության հոգևոր կյանքում առկա խնդիրները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ կգտնեն իրենց անհրաժեշտ լուծումը:
Թինաթին Խիդաշելին, իր և ուղեկցող պատվիրակության անունից ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կողմից ստանձնած բացառիկ դերակատարությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանում խաղաղության պահպանման հրամայականներին, ներկայացվեց Վրաց բանակում և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությունը:
Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթք վերառաքեց, որպեսզի Տիրոջ բարի հայացքի ներքո հայ ու վրաց ժողովուրդները մշտապես ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovhannes eps kazm Յովհաննէս եպս. Շահխաթունեանց. Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ.pdf
Հաջորդ նյութը Varq Srboc Միշտ Աստծուն շնորհակալ եղեք. հայրերի վարքից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ashot erkat khach
Նորություններ

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը

20 Հոկտեմբերի, 2020
Manuk dpir6
Նորություններ

Մանուկ դպիրներն առաջին անգամ Մայր Տաճարի խորան բարձրացան Ծաղկազարդի պատարագին

10 Ապրիլի, 2017
5 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

5 Հոկտեմբերի, 2016
101078
Նորություններ

Կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով

10 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?