Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11182180 367200093471968 6252716191201842932 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)
Նորություններ

Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

Published 25 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի ունեցավ Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը:

Ս. Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

 Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և եկեղեցու բարերարներ տեր և տիկին Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները:  Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատավոր ժողովրդին, եկեղեցականաց թափորով մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:

  Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ տասնվեց սյուների օծումը կատարվեց ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի:

Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումից հետո ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սրբոց Նահատակաց անունով, ապա «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Ծառուկյան ամուսիններին և ներկա ժողովրդին:

 Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբոց Նահատակաց եկեղեցու բացման առիթով իր օրհնության պատգամը հղեց ներկաներին:

«Մեկ դար է անցել, սիրելիներ, Հայոց Ցեղասպանության ահավոր ոճիրից: Բոլորդ գիտեք, թե ինչպիսի տառապանքների միջով անցավ մեր ժողովուրդը: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծագույն մասը, հայոց ազգի մեկ ու կես միլիոն զավակներ նահատակվեցին իրենց նվիրական սուրբ հողում` հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իրենց հայրենյաց սիրո: Նրանց նահատակության հետ միաժամանակ ավերվեցին մեր սրբությունները, կործանվեցին մեր տաճարները, հրի մատնվեցին մեր հոգևոր անգին արժեքները, որոնք դարերով աղոթքով և ուխտով մեր ազգի զավակները կերտել էին հայ ժողովրդի հավատքի զորացման համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծու հետ հաղորդակցության մեջ և իրենց կյանքն ապրեն Աստծու օրհնության և հովանու ներքո», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Անդրադառնալով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ նրանք այլևս զոհեր չեն, այլ Հաղթական Եկեղեցու սրբեր, ովքեր իրենց բարեխոսական աղոթքով մշտապես առաջնորդելու են հայ ժողովրդին, որպեսզի վերջինիս ընթացքը լինի Աստծու պատվիրանների ու պատգամների համաձայն, իսկ կյանքն ընթանա հայրենաշեն ու եկեղեցանվեր իրագործումների ճանապարհով:

Խոսքն ուղղելով հավաքված ժողովրդին` Հայոց Հայրապետը նշեց, որ ամենքը պարտավորություն ունեն իրենց կյանքում իրագործելու այն բոլոր իղձերն ու երազները, որոնց համար հայ ազգի նահատակ զավակները հանձն առան մարտիրոսության լուսե պսակը: Նորին Սրբությունը նաև շեշտեց, որ հավատում է` հայ ժողովուրդն ուժ պիտի առնի իր նահատակներից, սրբացյալ հայոց նահատակների բարեխոսության ներքո պիտի զորանա նաև ժողովրդի հավատքը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց տիար Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյան ընտանիքին, ում ազնիվ բարերարությամբ յոթ եկեղեցիներ են վեր խոյացել հայոց սրբազան հողի վրա:

            Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայոց աշխարհի ապահով ու անսասան կյանքի համար հայցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը և աղոթք վերառաքեց առ Երկնավոր Տերը, որ Իր օրհնության ներքո պահի ու պահպանի համայն աշխարհը արդարության, մարդասիրության ու խաղաղության արժեքների մեջ:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբանկարը:

25-1

25-2

25-3

25--4

25-5

25-6

25-7

10392324_367200100138634_3034047507999203237_n

11078165_367128853479092_4961992895041962782_n

11169893_367128856812425_8312755478082163385_n

11169987_367128863479091_435643386949494943_n

11178200_367128860145758_5703791602688032796_n

11181897_367200083471969_4996294181936385609_n

11182180_367200093471968_6252716191201842932_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 1 Հրաժեշտի հանդիպում Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակների հետ (նկարներ)
Հաջորդ նյութը 25 EJK 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?