Ժամացույցը (առակ)

Jamacuycy 880x660 - Ժամացույցը (առակ)

 երկու գործընկեր են լինում` մեկն անհավատ, մյուսն աստվածապաշտ: Մի անգամ անհավատ ընկերը սպասում է մյուս ընկերոջը, որը ուշանում է նշված ժամին հանդիպելու համար: Երբ գալիս է, անհավատ ընկերը հարցնում է` ինչու այդքան ուշացար: Հավատացյալ ընկերը պատասխանում է.

 -ժամացույցը չէր աշխատում: Ես էլ չգիտեի, թե երբ գալ: Սպասեցի, մինչև մի նոր ժամացույց ինքն իրեն ստեղծվեց, և մինչև ստեղծվեց, որոշ ժամանակ անցավ: Ես էլ նայեցի ժամացույցին, տեսա` ժամանակն է գալու և նույնիսկ ուշացել եմ ու շտապելով եկա հանդիպմանը:

 Անհավատն ասում է.

 — Միթե ցնորվել ես, ինչպես կարող է ժամացույցն ինքն իրեն ստեղծվել:

 Հավատացյալ ընկերը պատասխանում է.

 — Այդ դեպքում ինչպես կարող է այսքան բարդ ու զարմանալի աշխարհն ինքն իրեն ստեղծվել: Չէ որ անտրամաբանական է այդպիսի տրամաբանությունը: Այն, ինչ համակարգված է, նշանակում է` ստեղծված ու ծրագրավորված է մեծագույն բանականության կողմից…:

 Մի պահ նայեք մարդու կողմից ստեղծված ժամացույցին, որի սլաքները համաչափորեն շարժվում են, մարդ արարածը, որ ներդաշնակել է ժամացույցի սլաքների համաչափությունը: Սակայն ինչքան համաչափ է Արարչի կողմից ստեղծված տիեզերքի ու մոլորակների շարժումը, որ ներդաշնակել է կյանքի, տիեզերքի ու բնության շարժումը, որտեղ նույնիսկ թիթեռի թևերի թրթիռներն են մեկ համամասնություն կազմում բնության ու տիեզերքի ամբողջական շարժման հետ…

Հովհաննես սարկավագ Մանուկյան