Երկու սերմի պատմությունը (առակ)

Մի անգամ քամին ծառի երկու միանման սերմ է քշում տափաստան: Երկուսն էլ սկսում են աճել: Բայց որոշ ժամանակ անց մի ծառը փարթամանում է ու այնպիսի գեղեցիկ տեսք է ստանում, որ նույնիսկ շատ հեռվից սկսում է գրավել մարդկանց: Անցորդները սկսում են հաճախ նրա տակ կանգ առնել, հանգստանալ: Ու ծառը սկսում է մյուս՝ ավելի անշուք ծառին հեգնել:
— Տեսնում ես՝ ինչպիսի գեղեցիկն եմ ես, – ասում է գեղեցիկ ծառը, – դու երևի չգիտես, թե ինչպես ճյուղերդ ու տերևներդ շատացնել: Եթե ուզես, ես քեզ կսովորեցնեմ ինչպես գեղեցիկ աճել: Որոշ ժամանակ անց ուժեղ քամի է բարձրանում և գեղեցիկ ծառը, որը ինքնահմայքով արբած էր ապրում, շրջվում ու հենվում է մյուս` ոչ անշուք ծառին: Ու ասում է նրան.- Ինչո՞ւ դու, որ այդքան անշուք ու տգեղ էիր, մնացիր կանգնած, իսկ ես, որ այդքան օգուտ էի տալիս մարդկանց, շրջվեցի:
— Որովհետև, քանի դեռ դու զբաղված էիր քո ճյուղերն ու տերևները շատացնելով ու ինքդ քեզանով հիանալով, ես իմ արմատներն էի խորացնում՝ պատրաստ լինելով քամուն, – պատասխանում է մյուս ծառը: