«Երկու ինձ գոնե ծանոթ մարդիկ՝ մեկը աջից, մյուսը՝ ձախից, մեկը՝ «սպիտակներից», մյուսը՝ «սեւերից» Եկեղեցուն էին «հիշել» Հովակիմ եպիսկոպոս

 Մեծ Բրիտանիայի և իրլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, այսօր փորձեցի կտրվել մեր վիրտուալ իրականությունից: Բայց արի ու տես, երկու ինձ գոնե ծանոթ մարդիկ՝ մեկը աջից, մյուսը՝ ձախից, մեկը՝ «սպիտակներից», մյուսը՝ «սեւերից» Եկեղեցուն էին «հիշել»:

Սիրելիներ, (easy). հանգստացեք: Ճնշողների մի խումբ փոխարինելով ճնշողների մեկ այլ խմբով, ոչինչ չի փոխելու: Replacing one group of oppressors with another group of oppressors does not make any difference. Գնացեք, ձեր գործերով զբաղվեք, ամեն ինչ չափ ու սահման ունի»: