Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04.12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը
Նորություններ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը

Published: 3 Դեկտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։
Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է:
Սիրելիներ, հայրենիքին իր կյանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ հաղթանակող է։ Ռազմի դաշտում մեր սիրեցյալ զավակները ուժ առան, զորացան Վարդանանց հերոսամարտի՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» կարգախոսով։ Այդ ոգով ու գիտակցությամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նվիրումը առ հայրենին և իրենց հեղած արյամբ նվիրագործեցին որդիական հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ հարազատ ժողովուրդն ու արժեքները։ Մեր քաջարի զինվորների անօրինակ սխրագործությունները արձանագրված են մեր նորօրյա պատմության էջերում և ոգեշնչող պիտի լինեն ապագա սերունդների համար՝ ապրելու առ Աստված, առ ազգն ու հայրենին նույն սիրով ու նվիրումով։
Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խոսքերի, «մահկանացու ծնվելով անմահ հիշատակ թողեցին»:
Մենք ամենքս պարտք ունենք նրանց անմահ հիշատակի առջև՝ իրագործելու նրանց երազները, ապահով, շեն ու բարօր դարձնելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանության համար նրանք իրենց կյանքն ընծայեցին։
Մենք հավատում ենք, որ մեր սիրելի զավակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսությանը, երկնային լույսերի ու փառքի մեջ հավիտյան ապրելու երանությանը, և նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34)։
Աղոթական այս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստություն ու խաղաղություն պարգևի Իր հավատարիմ ծառաների հոգիներին և մխիթարություն ու սփոփանք՝ նրանց ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում զորացնի մեր ժողովրդին հույսով, հավատով ու սիրով` ծանր փորձությանը համբերությամբ և տոկունությամբ դիմակայելու, ցավն ու նեղությունները քաջաբար հաղթահարելու և ամեն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանության և զորացման կենսական առաքելության մեջ:
Թող երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զորականներին և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:
Հանգչեք խաղաղությամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զավակներ։
Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին, այսօր և միշտ և հավիտյանս.ամեն»։

01.12 02.12 03.12 04.12 05.12 06.12 07.12 08.12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը DUKA SRBZANNER 2021 NOV Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակը Պրահայում. պատարագ, հոգեհանգստյան կարգ եւ հանդիպումներ ունեցավ
Հաջորդ նյութը Masyacotn tem142 Տեր Ղազար քահանա Պետրոսյանը երկու շաբաթով հռչակվել է փիլոնազուրկ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Oshakan 2107
Նորություններ

ՀՀ Նախագահն այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (նկարներ)

21 Օգոստոսի, 2020
AMN25
Նորություններ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ

11 Օգոստոսի, 2020
19 01
Նորություններ

Նոր հրատարակություն

19 Փետրվարի, 2020
07.102021
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ

7 Հոկտեմբերի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?