Երանյալ է մարդը, որ հրեշտակներ չի տեսնում, այլ տեսնում է իր մեղքերը

Meghqeri tesnely 880x660 - Երանյալ է մարդը, որ հրեշտակներ չի տեսնում, այլ տեսնում է իր մեղքերը

 Մի ծերի մոտ գալիս է իր աշակերտը և ասում.
-Հայր, ես հոգևոր աչքերով հրեշտակներ եմ տեսնում:
-Ծերը պատասխանում է.
-Դա հերոսություն չէ, երբ հոգևոր աչքերով կտեսնես մեղքերիդ անհուն բազմությունը` ինչպես ծովի ավազը, դա է մեծ հերոսություն, եթե այդպես շարունակես, ապա կգա առաքինությունը:
Սուրբ հայրերն ասում են. «Երանյալ է մարդը, որ հրեշտակներ չի տեսնում, այլ տեսնում է իր մեղքերը»: Ինչո՞ւ մենք չենք տեսնում մեր մեղքերը: Որովհետև չենք վերահսկում մեր աչքերին, ականջներին, շուրթերին, սրտին, մտքին: Աստծո պատվիրանները չենք պահում, արմատացել ենք մեղքերի մեջ, այնպես ենք սովորել դրանց, որ մեղքը մեղք չենք համարում:

Արմավիրի Սբ Գր Նարեկացի եկեղեցի ֆեյսբուքյան էջից