Եկեղեցականների նոր նշանակումներ

Mayr ator asask - Եկեղեցականների նոր նշանակումներ

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:

 Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դիվանատան Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն:

 Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը նշանակվել է Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ:

 Արժանապատիվ Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը, ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Շվեդիայում՝ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո: