Եկեղեցական կյանք (18.05.2018)

Ekeghecakan kyanq 1805 - Եկեղեցական կյանք (18.05.2018)

 Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիված տոնակատարությունների շրջանակում մայիսի 22-ին Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կբացվի թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: Նույն օրը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողով:

 «Համազգային հայ կրթական մշակութային միությունը» Մատենադարանին նվիրաբերել է 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր: 

 Մայսի 17-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» թեմայով արդեն երրորդ հանրապետական գիտաժողովը: Այս տարի այն նվիրվեց լուսահոգի պատմաբան, պրոֆեսոր Պավել Չոբանյանի ծննդյան 70-ամյակին:

 Գիտաժողովին ներկայացվելիք շուրջ 40 զեկուցումների հեղինակները Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի ակադեմիական և բուհական հաստատությունների գիտնականներ են: 

 Վրաստանում տեղի է ունեցել տոլմայի ամենամյա փառատոնը: Սա Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ անցկացվող ամենաժողովրդական միջոցառումներից է: 

 Միջազգային լուրեր- Պակիստանի խորհրդարանը որոշել է ճանաչել մարդկանց երրորդ սեռը: Միացյալ Նահանգներում Հիմալայների բուդդիստական արվեստին նվիրված ցուցահանդես է ընթանում: Բրիտանիայում քրիստոնյաներին կթույլատրվի պարանոցի խաչ կրել աշխատավայրում: