Խնդրում ենք չհավատալ ոմանց կողմից հնչող դրամահավաքի կոչերին. Վիրահայոց թեմ

Ի գիտություն՝ հանրության
Վիրահայոց թեմի առաջնորդարանը տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ապաքինումն ընթանում է Վրաստանի և ՀՀ պատկան մարմինների աջակցությամբ և թեմի հոգածությամբ:
Գնահատելով հանրության կողմից ցուցաբերվող սրտացավությունն ու պատրաստակամությունը, խնդրում ենք չհավատալ ոմանց կողմից հնչող դրամահավաքի կոչերին: Նմանի անհրաժեշտության դեպքում սպասեք Վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությանը, իսկ մինչ այդ՝ մնացեք ձեռնպահ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան