Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
arshaksrbazan 891
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
Հարցազրույցներ

Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ

Published: 18 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ներկայացնում ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս-մաս:

 Մաս Բ

 -Հայոց եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այն հայապահպան կառույց է: Հետևաբար, հարվածել եկեղեցուն, կնշանակի հարվածել հայ ազգին: Սրբազան հայր, ավանդական արժեքների դեմ աշխարհում ընթացող համընդհանուր պրոցեսների համատեքստում ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու դեմ պայքարի ելած, այսպես կոչված, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի գործողությունները:

 -Նախ, իմ կարծիքով, այս խումբն իր գործողություններով զրկել է իրեն անգամ ոչ եկեղեցամերձ հանրության կողմից որպես «ռոմանտիկ բարեփոխիչ» ընկալվելու հնարավորությունից: Տեսանելի է, որ խմբում ընդգրկված են նաև մոլորված որոշ անձեր, ովքեր անկեղծորեն հավատում են իրենց գործողությունների արդարացիությանը և կանխասացողի համոզվածությամբ փորձում տեղավորվել Եսայի մարգարեի՝ ճշմարտության համար անզիջում պայքարողի կերպարի մեջ: Աստիճանաբար առավել ակնհայտ է դառնում, սակայն, որ այս մարդկանց մոլորվածությունը այլ անձանց կողմից օգտագործվում է՝ ամբողջապես ծառայեցնելու Եկեղեցու կազմալուծմանը և մարդկանց հավատաթափությանը, որքան էլ, որ այն ձևակերպված լինի որպես Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրաժարականի պահանջ:

   Իհարկե, մարդադավանությունն ու անհատի պաշտամունքը երբեք Եկեղեցում տեղ չեն ունեցել և չեն կարող ունենալ: Մարդու սխալականությունը և մեղսավորությունը նրա բնույթի անքակտելի մասն է: «Քանզի չկայ մարդ, որ չմեղանչի» (Գ Թագ. Ը 46). արձանագրում է Սուրբ Գիրքը:

   Այս առումով մենք հեռու ենք այն մտքից, որ անսխալականությամբ են օժտված եղել թե՛ սրբերը, թե՛ կաթողիկոսները, և թե՛ որևէ հոգևորական: Յուրաքանչյուրը առավելությունների հետ ունի նաև թերություններ: Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք. չի կարելի թերությունները դրոշակ, թիրախ դարձնել ու հարվածել մարդկանց արժանապատվությանը, հեղինակությանը, համբավին, վիրավորել այլ համոզում, այլ կարծիք ունեցող անձանց զգացումները, հարվածել այն հիմնարար արժեքներին, որոնք կազմում են ազգային ու կրոնական մեր ինքնության հենասյունը:

   Միանշանակ է, որ խմբի գործողությունները ուղղված են ոչ թե միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ: Խռովությունն ու հակառակությունը ամենակարճ ճանապարհներն են հաստատությունը քանդելու:

   Այս մասին ոչ առանց միարժեքության հայտարարում է ինքը՝ Քրիստոս, ում իբրև թե դավանում են խմբի անդամները: Քրիստոսն ասում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Ղուկ. ԺԱ 17): Լավ, մի պահ պատկերացնենք, թե խումբը հաջողում է իրագործել, այսպես կոչված, «պայծառատեսական» իր ծրագիրը, ինչպիսի՞ հետևանքներ է դա ունենալու: Չի՞ նշանակելու, արդյոք, որ եկեղեցական խնդիրները հետայսու պետք է կարգավորել՝ սպասարկելով արտաքին պահանջները, տեղի տալով սպառնալիքներին ու ճնշումներին:

   Անթույլատրելի է Եկեղեցին նկատել որպես զուտ աշխարհային մի հաստատություն, որը կարելի է ամբողջապես ենթարկել ժամանակի գաղափարական մտայնությունների և հասարակական-քաղաքական զարգացումների ազդեցությանը:

 -Խմբում առաջամարտիկի դեր են ստանձնել նաև մի քանի հոգևորականներ, ու նրանց հետ սերտ կապեր ունեցող, իբրև թե, հավատացյալներ, որոնք քրիստոնյային ոչ վայել պահվածքով զազրախոսում են, զրպարտում, հերյուրանքներ տարածում հոգևորականների հասցեին: Ի՞նչ եք կարծում, արդյոք նրանք իրենց թիկունքում զգացե՞լ են ինչ-որ հովանավորություն՝ հենց ներսից, բարձրաստիճան հոգևորականների շրջանակից:

 -Դժվարանում եմ որոշակիորեն նշել, թե հիշյալ խմբին ի՞նչ շրջանակներից է հովանավորություն կամ աջակցություն տրամադրվում և կամ խոստացվում, թեև ակներև է, որ նրանց կողմից ծավալած գործողությունները չեն կարող իրագործվել առանց ֆինանսավորման, նաև որոշ երաշխիքների:

  Ինչ վերաբերում է բարձրաստիճան եկեղեցականների կողմից հնարավոր աջակցությանը, ապա, կարծում եմ, որ խմբի գործողությունները, նրանց կիրառած մեթոդն ու ձևը, օգտագործած տեխնոլոգիաները եկեղեցական կանոնականության որևէ տրամաբանության ու որևէ սկզբունքի մեջ տեղավորված չլինելով, խելամիտ որևէ անձի, այդ թվում և եկեղեցականին մղոններով հեռու պիտի պահեն այս խմբի հետ ինչ-որ ձևով առնչություն ունենալու գայթակղությունից:

  Ինչպես կասեր ճանաչված դիվանագետներից մեկը՝ սա ոչ միայն մեղք կհամարվեր, այլև սխալ: Իհարկե, սա վերաբերում է քաղաքական պռագմատիզմի հետևորդներին: Ասեմ նաև, որ թե՛ մեր եպիսկոպոսները, թե՛ Գերագույն հոգևոր խորհուրդը և թե՛ Մայր Աթոռի միաբանությունը խիստ որոշակիորեն արտահայտել են իրենց դիրքորոշումները:

 Այն գնահատականները և ժխտական մոտեցումը, որոնք առկա են խմբի գործունեության վերաբերյալ հրապարակված դիրքորոշումներում, ուղղակի տեղ չեն թողնում ենթադրելու, որ հայտնի խումբը կարող է որևէ աջակցության հույս ունենալ եկեղեցական շրջանակներից: Ասեմ ավելին՝ հոգևոր իշխանություն ունեցող յուրաքանչյուր անձ գիտակցում է իր պատասխանատվությունն ու խոսքի արժեքը, և եթե անգամ որևէ մեկն ունենար նման ցանկություն, կարծում եմ, որ այդ ցանկությունը կառաջացներ նաև համապատասխան համարձակություն այդ մասին հրապարակայնորեն արտահայտվելու: Ինչ վերաբերում է խմբի կողմից որդեգրված ոչ հոգևոր գործելաոճին, բառապաշարին, ապա զերծ կմնամ գնահատումներից՝ համարելով, որ այդ երևույթներն ինքնին խոսում են դրանց շրջանառողների թե՛ հոգևոր, թե՛ բարոյական և թե՛ ինտելեկտուալ կարողությունների մասին:

 Կբավարարվեմ ասելով, որ քրիստոնյան կոչված է առաջին հերթին պրպտելու իր սրտի մութ անկյունները, բացահայտելու հոգևոր իր կատարելագործմանը խոչընդոտող մեղքերն ու արատները, և ապաշխարությամբ ու զղջումով ձերբազատվելու դրանցից և ոչ թե լծվելու այլոց պախարակման, վարկաբեկման գործին: Չտեսա, որ այդ խմբում ընդգրկված մարդկանցից որևէ մեկը առարկայորեն խոսի իր մեղքերի մասին, չտեսա, որ նրանցից որևէ մեկն իր մեղքերն ու արատները հրապարակայնացնի սոցիալական ցանցերում, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, երբ մարդը դա անում է մեկ ուրիշի հանդեպ, անխնա վարկաբեկում է ուրիշին՝ օգտագործելով ֆեյսբուքն ու տարբեր հարթակներ:

 Անընդունելի է նույնիսկ, երբ մարդը հետին նպատակներով ուրիշի կյանքի մասին հրապարակում է անգամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, էլ ուր մնաց հերյուրանք տարածելը: Գուցե, ինչ-որ պահի հոգևոր մտածողությունից կտրվածությունն է եղել պատճառը կամ էյֆորիան, որ նրանք գնացին նման քայլերի, ամեն դեպքում դժվարանում եմ գնահատական տալ: Համենայնդեպս, դա հանգեցրեց հոգևորականի կարգալուծության:

 Օրգանիզմից ինչ-որ մի անդամ կտրել- նետելը՝ ցավալի է, բայց դա կատարվում է այն ժամանակ, երբ վերջնականապես սպառվում է բուժելու, առողջացնելու հույսը, հեռացնում ես այն ժամանակ, երբ զգում ես, որ այդ անդամը կարող է վնասել, վարակել նաև օրգանիզմի մյուս անդամները:

-Սրբազան հայր, դուք հոգևորականին վայել մեծահոգությամբ եք քննում կատարվող քայլերը, բայց խմբի կողմից տարածվող կեղծիքը խիստ վտա գավոր հետևանքներ կարող է ունենալ: Ժողովրդական խոսք կա՝ կաթիլը քար է ծագում, իսկ սուտն ավելի արագ է տարածվում և ունենում իր վատ ներգործությունը: Ժամանակը չէ՞ հանդես գալ Եկեղեցին, հոգևորականին վիրավորողներին, զրպարտողներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 -Կեղծիքն այնքան ակնհայտ է, նրանք այնքան պարզունակ եղանակներով են դա անում, որ փորձագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար: Չեմ կարծում, որ դրանց անարժանահավատությունը հաստատելու համար հարկավոր է գնալ իրավական ճանապարհով: Եթե գնանք ամեն մեկի կեղծիքին հակազդելու, հերքման ճանապարհով՝ մենք մեր ժամանակն ուղղակի ոչ խելամտորեն կծախսենք:

  Ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու շատ լավ զանազանում զրպարտանքը, զազրախոսությունն իրականությունց: Ես համոզված եմ, որ մեր հասարակության առողջ հատվածը շատ լավ գիտակցում է, թե ո՞րն է կեղծիքը, ո՞րը ճշմարտությունը, դրա մասին է վկայում նաև այն, որ երկամսյան տևողությամբ ցույցեր իրականացնող խմբի շարքերը ոչ միայն չհամալրվեցին, այլև նվազեցին:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի խմբագիր

Շարունակելի…

Նախորդը՝ ter-hambardzum.net

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը arshak srbazan 221 Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Հաջորդ նյութը 20 1 «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

11012575 425284957663481 3071584034442953533 n
ՆորություններՎանքեր և եկեղեցիներ

Վերաօծվեց Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին (նկարներ)

1 Նոյեմբերի, 2015
03.12
Նորություններ

Հանրապետական մաղթանք Երկրապահի օրվա առիթով (նկարներ)

12 Մայիսի, 2018
29 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին (նկարներ)

29 Հունիսի, 2018
Garegin B Patr atin
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչով դիմել է Սիրիայի Գլխավոր Մուֆթիին

2 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?