– Լինում են դեպքեր, երբ երեխայի մկրտությունը կատարվում է տանը կամ մեկ այլ վայրում, բայց ոչ եկեղեցում: Արդյո՞ք սա թույլատրելի է: (ՀԱՅԱՐՓԻ, ք. Երեւան)

– Հստակ է` մկրտությունները պետք է կատարվեն եկեղեցում: Կան պարագաներ, երբ տանը մկրտություն արտոնվում է, սակայն այժմ նման դեպքերի թիվը նվազեցված է:

 Տանը կարող են անել, եթե տվյալ տարածքում չկա եկեղեցի եւ մոտակա եկեղեցին շատ հեռու է գտնվում: Մեկ ուրիշ պարագա է, երբ անձը հիվանդ է եւ շտապ անհրաժեշտություն է նկատվում մկրտության: Եղել են դեպքեր, որ մարդը մահամերձ է եղել, մոտակա եկեղեցի փոխադրելու հնարավորություն չի եղել եւ, անշուշտ, եթե նա ցանկություն ունի մկրտվելու, որ ժամն էլ լինի, թեկուզ գիշերով պետք է գնալ եւ մկրտությունը կատարել իր հիվանդասենյակում: Ինքս առիթներ ունեցել եմ հիվանդանոցներում հիվանդ նորածինների կամ տարեցների մկրտություն կատարելու: Այսքանով հանդերձ` նման դիմումի պարագային ամեն պարագա պետք է առանձնաբար քննության առնվի, սակայն կանոնական պահանջ է, որ մկրտությունը պետք է կատարվի եկեղեցու ավազանում, որ արգանդն է եկեղեցու եւ որտեղից հոգեւոր ծնունդ են առնում Աստծու զավակները եւ մեր եկեղեցու անդամները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ավելին կարող եք կարդալ այստեղ՝ http://iravunk.com/