«Վիճակը նետված է….. ԿԳՄՍ նախարարի ելույթներից հետո, իհարկե» Հայր Շահե

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց եկեղեցին հաշտության ու ազգային միաբանության կողմնակից է։ Կարծում եմ այս դրույթի հետ չհամաձայնվողները առնվազն սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում ունեն, չասելու համար` հիմնազուրկ ու չփաստարկված։ Եվ այդ հաշտության ու օրակարգի, ազգի ինքնության պահպանման ու միաբանության համար շատ հաճախ Հայոց եկեղեցին ստանձնել է ոչ միայն հոգեփրկչական, այլ նաև ազգապահպան առաքելություն։ Լավ է դա, կամ վատ, պատմության տված գնահատականի գործն է։ Համենայն դեպս, եկեղեցու դեպքում այսօր դա անխուսափելի իրականություն է։
Հիմա, եթե քաղաքական դիրքորոշում կա այս իրողությունն անտեսելու, ուրեմն ՀՀ բնակչության մեծամասնություն կազմող Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, ընդունված հասարակական ավանդույթի համաձայն, պետք է ունենան իրենց դիրքորոշումը քաղաքական այդ որոշման նկատմամբ։ Վիճակը նետված է….. ԿԳՄՍ նախարարի ելույթներից հետո, իհարկե»։