Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում (նկարներ)

Հունիսի 11-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Ձեռամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց օրեր առաջ` հունիսի 8-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանին։