«ՏԵՐԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ ՈՒ ԱՊՐՈՒՄ Է». ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍՊԱՆ ՄԵԾ ՓԱՓԱԳՈՎ ՄԿՐՏՎԵՑ

Spa mkrtutyun 880x660 - «ՏԵՐԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ ՈՒ ԱՊՐՈՒՄ Է». ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍՊԱՆ ՄԵԾ ՓԱՓԱԳՈՎ ՄԿՐՏՎԵՑ

 Սեպտեմբերի 10-ին Երևանի Կենտրոնական Կլինիկական հոսպիտալի Ս. Գրիգոր Նարեկացի անունը կրող մատուռում ՀՀ ՊՆ Գյումրու ռազմաավիացիոն N զորամասի օդաչու լ-տ Գառնիկ Մկրտչյանը, ով ավտովթարի հետևանքով հայտնվել էր առողջական ծանր վիճակում, կոմայից դուրս գալով, երբ հասկացավ եղելությունը և կատարված հրաշքը, մեծ փափագով ու սիրով մկրտվեց` դառնալով Քրիստոսի եկեղեցու մեծ ընտանիքի մի անդամը:
2017թ. ավարտելով ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ուսումնական հաստատությունը՝ ստացել էր իր առաջին սպայական կոչումը և սկսել ծառայությունը: Եվ շատ չանցած` մի դժբախտ պատահարով վթարվեց ու կարծես երկրորդ անգամ սկսվեց իր կյանքը: Այժմ իր խոսքով իրականությանը նայում է այլ կերպ, ուրիշ չափանիշներով, ուրիշ հայացքով` ամեն ինչ վերաիմաստավորելով ու վերաարժևորելով: Իր խոսքով. «Աստծո համար անհնար ու անկարելի ոչինչ չկա, Տերը կամենում է, որ մարդը ապրի ու ապրում է»: Մկրտության խորհրդակատարությունից հետո նա ապաքինվում է ավելի արագ, այնպես որ աստվածային հրաշքներով մեր կյանքը լի է ամեն օր, դրանք պետք է տեսնել, արժևորել, գնահատել ու փառք տալ Աստծուն:

Երևանի Կենտրոնական Կլինիկական
Հոսպիտալի գնդերեց
Տեր Սամուել քհն. Սարգսյան
Աղբյուր՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդություն