Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Noradus 16
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեղի ունեցավ Նորատուսի վերականգնված Ս. Աստվածածին եկեղեցու բացման և վերաօծման արարողությունը (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Տեղի ունեցավ Նորատուսի վերականգնված Ս. Աստվածածին եկեղեցու բացման և վերաօծման արարողությունը (նկարներ, տեսանյութ)

Published: 1 Հոկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբեր 28-ին, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, աղոթակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի, մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի ողջ հոգևոր դասի, տեղի ունեցավ Նորատուս համայնքի վերականգնված Ս. Աստվածածին եկեղեցու բացման և վերաօծման արարողությունը։

 Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիար Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Տիար Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Տիար Մուրադ Հարությունյանը, եկեղեցու բարերարներ Տիար Խաչիկ Կարապետյանը և Տիար Հայկ Մաղաքելյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, արտերկրյա հյուրեր, ուխտավորներ։

 Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հավարտ արարողության ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը. «Այսօր անհուն բերկրանքով են լցվել մեր սրտերը, քանի որ դեռևս 9-րդ դարում կառուցված և մեզանից մի քանի դար առաջ խոնարհված Նորատուսի Ս. Աստվածածին եկեղեցին իր դռներն է բացել բազմահազար հավատավորների առջև: Եկեղեցին հավատացյալների հավաքականությունն է, իսկ հավատավորներդ վեմերն եք այդ տաճարի: Եկեղեցին հավատավորներին լիացնում է բազմազան շնորհներով ու նրանց համար ճանապարհ հարթում դեպի Աստվածային բարձունքներ: Նորատուսը հայտնի է հնամենի նշանավոր կառույցներով ու հավատի տներով, խաչքարերով, որոնց թիվն ավելանում է այս նորանորոգ եկեղեցու վերաօծմամբ: Աստվածառաք աղոթքով լցրեք այս վերաօծված հավատի տունը: Այսօր տոն է բոլորիս հոգիներում»,- ասված էր հայրապետական պատգամում:

 Այնուհետև եկեղեցու բարերարներ Խաչիկ Կարապետյանին և Հայկ Մաղաքելյանին հանձնվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ։

 Նորատուսի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, Սյունյաց Սահակ իշխանի բարերարությամբ: Այն գործել է մինչև 1679 թ. և ավերվել երկրաշարժի հետևանքով:

 Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2010 թվականին՝ տիար Հայկ Մաղաքելյանի բարերարությամբ և շարունակվել են տիար Խաչիկ Կարապետյանի նյութական միջոցներով։ Բարեկարգվել է նաև եկեղեցու տարածքը, ստեղծվել գեղեցիկ պուրակ։

Noradus 1 Noradus 2 Noradus 3 Noradus 4 Noradus 5 Noradus 6 Noradus 7 Noradus 8 Noradus 9 Noradus 10 Noradus 11 Noradus 12 Noradus 13 Noradus 14 Noradus 15 Noradus 16 Noradus 17 Noradus 18 Noradus 19

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 2 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին (նկարներ)
Հաջորդ նյութը 01 3 «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

19 5
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

19 Փետրվարի, 2019
Amn hayoc tem
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Թեմական Խորհուրդը՝ բացասական հրապարակումներ վերաբերյալ

20 Օգոստոսի, 2019
Ter Grigor
Հարցազրույցներ

Ադրբեջանը հող է ուզում, մենք՝ մեր երկիրը, օրրանը. Գանձասարի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

10 Ապրիլի, 2016
Hotda byuro 16.06.2023
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին

15 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?