Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Grigor Lusavorich mayr ekegheci 880x660 - Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն:

Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տասներկու սարկավագներ:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11.00-ին: