Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի (տեսանյութ)

 Սկսվել է Մեծ պահքի յոթշաբաթյա շրջանը: Չհաշված Բուն Բարեկենդանի կիրակին, որից հետո մեկնարկում է պահքը, մինչ Քրիստոսի Հարության տոնը կա ևս վեց կիրակի, որոնցից ամեն մեկն իր անունը և խորհուրդն ունի` Արտաքսումի, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի:

Առաջին կիրակին կոչվում է Արտաքսումի, և ձեզ ենք ներկայացնում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ Հովհաննես Երանյանի առաջին զրույցը, որը նկարահանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում: