Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

Zovoni poghos petros 125 728x660 - Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

 ՏԱՐԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՕԳՈՍՏՈՍ 25-ԻՆ ԺԱՄԸ 10:00-ԻՆ ՍՈՒՐԲ և ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ ԶՈՎՈՒՆԻԻՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՂՈԹՔԻ

 Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

 Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

 1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։

Zovoni poghos petros 125 - Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

Zovoni poghos petros 258 - Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

Zovoni poghos petros 687 - Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի Թեմ