«Սուրբ Խաչի հրաշագործ զորությամբ թող խաղաղություն տիրի հայոց երկրին, մեր սուրբ Հայրենիքին». Եզրաս սրբազան

 Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն Մայր տաճարում Սուրբ Պատարագից հետո թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանն օրհնության և քաջալերանքի խոսք ասաց ներկա հայորդիներին՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողություններին։

 Եզրաս սրբազանը նշեց, որ օրհասական այս պահին հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում պիտի ցուցաբերի առավել համախմբվածություն և միասնականություն՝ Արցախ աշխարհի սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու, թշնամուն հակահարված տալու համար։ «Աղոթում ենք առ Ամենազոր Աստված, որ օգնական, պահապան ու զորավիգ լինի սրբազան հողը պաշտպանող հայ զինվորին։ Սուրբ Խաչի հրաշագործ զորությամբ թող խաղաղություն տիրի հայոց երկրին, մեր սուրբ Հայրենիքին»,-իր խոսքում ասաց թեմակալ առաջնորդը։