Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը

 Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը (Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան (1869-1935), գիրք ԻԱ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան, Ամատունի Վիրաբեան)։
Սույն հատորը նվիրված է Կոմիտաս Վարդապետի ծննդյան150-ամյակին և վախճանման 85-դտարելիցին:
Մատենաշարի ներկա հատորը կազ մված է 192 փաստաթղթերից, որոնցից 180-ը պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում: Փաստաթղթերը հիﬓականում վերցված են հետևյալ ֆոնդերից. №1, №56, №57, №80, №113, №191, №312, №314, №409, №430, №709, №875, №1094: Ժողովածուում ընդգրկված 12 փաստաթուղթ պահպանվում է Կահիրեի ազգային առաջնորդարանի արխիում: Ժողովածուում ընդգրկված են ինչպես Կոﬕտաս Վարդապետի ուսման և գործնեթյան տարբեր ոլորտներին վերաբերող, այնպես էլ՝ նրա վախճանից հետո ստեղծված փաստաթղթեր: Փաստաթղթերի ճնշող ﬔծամասնությունը հրատարակվում են առաջին անգամ, բնագրի լեզվով՝ ուղղագրական շտկուﬓերով: Հատորն օժտված է անձնանունների և տեղանունների օժանդակ ցանկերով:
Սույն հատորը հրատարակվել է Հրաչյա Միսակի Պողոսյանի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ։