Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Adrbejan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է
Նորություններ

Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է

Published: 19 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին, հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»:

 Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին: Տղամարդը եղել է Վրաստանի քաղաքացի հանդիսացող ևս երկու ադրբեջանցու հետ, նրանք ներկայացել են որպես օտարերկրա զբոսաշրջիկներ ու նկարահանումներ են արել եկեղեցու բակում ու ներսում՝ չնայած եկեղեցու սարկավագն արգելել է նկարահանել:

Սրբազանն ասում է՝ տեսանյութի շարունակությունը, որ իբր թե եկեղեցու բակում տղամարդը հայկական դրոշ է վառում, մոնտաժված է, դա չի կատարվել ո՛չ բակում, ո՛չ էլ դրսի կողմից: Այդպիսի տարածք Սուրբ Գևորգի հարևանությամբ պարզապես չկա:

Վիրահայոց թեմը դեպքից օրեր անց նշված տեսանյութն ու նաև եկեղեցու անվտանգության տեսախցիկների նկարահանած նյութերն ուղարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն: ՆԳՆ-ն դեպքի կապակցությամբ գործ է հարուցել, եկեղեցու սարկավագը ներգրավվել է որպես գործով վկա: Քննությունը պարզել է, որ տեսանյութի հեղինակն Ադրբեջանի քաղաքացի է, արդեն պարզվել է նաև, երբ է եկել Թբիլիսի և երբ մեկնել, իսկ նրան ուղեկցող ևս երկուսը (այս տեսանյութում չեն երևում, նրանց ֆիքսել են Սբ. Գևորգի անվտանգության տեսախցիկները) Վրաստանի քաղաքացիներ են:

Թեմը նամակով դիմել է նաև արտաքին գործերի նախարարություն, տեղեկացվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ևս:

Vazgen eps«Այս մարդու արարքը դատապարտելի է ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների համար: Ես զրույց եմ ունեցել նաև Վրաստանում գործող ադրբեջանական հոգևոր առաջնորդների հետ, ովքեր նույնպես դատապարտել են նման պահվածքը, ինչը կարող է ժողովուրդների միջև հակառակություններ ու լարվածություն բերել: Սա, հավանաբար, Ադրբեջանի որոշ գործիչների կողմից արվում է, որ Վրաստանին ներգրավեն ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության մեջ: Սրա ապացույցն է նաև Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած ցույցը, որն օդից ուղղակի արհեստածին շարժում էր՝ նպատակ ունենալով բորբոքել կրքերը,և Վրաստանին արհեստականորեն ներգրավել այս ամբողջի մեջ»,— ասում է թեմակալ առաջնորդը:

 Սրբազանը վստահ է, որ հայ համայնքից բացի՝ Վրաստանի իշխանություններն ու Վրաստանի ադրբեջանաբնակ համայքների բնակչության զգալի մեծամասնությունը ևս չեն կիսում նման մոտեցումները: Ասում է՝ հակառակն էլ է լինում: Ադրբեջաբնակները շատ հաճախ մեր եկեղեցիներ են գալիս, քահանայի օրհնություն ստանում:

 Քանի որ հարյուրավոր զբոսաշրջիկներ են ելումուտ անում եկեղեցի, դժվար է վերահսկել ու տարբերակել՝ ով ով է: Այժմ արգելվել է Թբիլիսիի հայկական եկեղեցիների  տարածքում ֆոտո և տեսանկարահանումները՝ առանց տեղի հոգևորականի թույլտվության:

 Սրբազանը դժվարանում է պատասխանել՝ ինչու է հենց հիմա՝ ամիսներ անց  տեսանյութն ակտիվորեն տարածվում, ասում է՝ գուցե պարզապես հայկական լրատվամիջոցնների ուշադրությունը նոր է կետրոնացել:

Աղբյուր՝ www.aliq.ge

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vahram qhn. Meliqyan 21 ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍԱՐՍԱՓԵԼ ՊԵՏՔ ՉԷ
Հաջորդ նյութը 19 5 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

11 7
Նորություններ

Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)

11 Փետրվարի, 2021
Ughtavorner 21 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ

23 Դեկտեմբերի, 2019
Garegin A 8
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար (նկարներ)

28 Հունիսի, 2022
Ter Vahram 157
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հարցազրույցը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը (տեսանյութ)

20 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?