Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան
Հարցազրույցներ

Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան

Published: 16 Հունվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայ Առաքելական Եկեղեցին վերջին տասնամյակներում սարկավագուհիների և դպիրների ձեռնադրման ավանդույթի վերականգնման հարցը քննարկել է տարբեր
մակարդակներում, սակայն դրա վերաբերյալ առայժմ չկա որևէ կանոնական-ժողովական որոշում կամ Հայրապետական տնօրինություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն ասում է, որ որևէ ավանդույթի վերականգնման քննարկումների ժամանակ հարկ է շատ զգույշ լինել, հաշվի առնել բազում հանգամանքներ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է թեմայի շուրջ հարցազրույց Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ։

 -Օրերս ԶԼՄ-ներում հրապարակում հայտնվեց, որ Թեհրանում կատարվել է կին սարկավագի օծում, և դա որակվեց որպես պատմական քայլ Հայոց եկեղեցու կյանքում: Կխնդրեի ներկայացնել ընդհանրապես սարկավագուհիների ձեռնադրման կարգի մանրամասներն ու այն, թե որքանով է դա բացառիկ Հայ Առաքելական եկեղեցու կյանքում:

 -Իսկապես, Հայոց Եկեղեցին պատմության ընթացքում ունեցել է կին սարկավագուհիներ, որոնք ապրել և գործել են կուսանոցներում և մենաստաններում։ Այսօր դժվար է ստուգությամբ պնդել, թե ե՞րբ և ի՞նչ պատճառով է սկսվել կանանց դպիր և սարկավագ ձեռնադրելու ավանդույթը մեր Եկեղեցում: Մեզ հասած մատենագրական տվյալները սարկավագուհիների մասին հստակ խոսում են Թ-Ժ դարերից սկսած։ Այս մասին տվյալներ են պահպանվել նաև Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի «Դատաստանագրքերում», Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ և Եսայի Նչեցու թղթերից մեկում։ Կանանց սարկավագության վերազարթոնք է տեղի ունենում հատկապես ԺԷ դարում, երբ հատկապես Սյունիքում ստեղծվում են մի քանի կուսանոցներ: Այդ ժամանակ, մասնավորապես, հայտնի էին Շենհերի կուսանաց անապատի սարկավագուհիները, որոնք, բացի իրենց բուն պարտականություններից, նաև ձեռագրեր էին ընդօրինակում։ ԺԹ դարում հայտնի էին նաև Նոր Ջուղայի ս. Կատարինե, Թիֆլիսի ս. Ստեփանոս և Շուշիի կուսանոցները, ինչպես նաև Կ. Պոլսի Գալֆայան վանք-կուսանոցը: 20-րդ դարում կուսանոցների վերացման և կին սարկավագուհիներ ունենալու անհրաժեշտության բացակայության պատճառներով դադարել է այս ավանդույթը մեզ մոտ։ Չնայած
նախորդ դարում՝ հատկապես Կ. Պոլսի պատրիարքությունում, կատարվել են կանանց դպրական, կիսասարկավագության և սարկավագության մի քանի ձեռնադրություններ։ Այս դեպքում մենք չենք կարող խոսել Հայոց եկեղեցու ընդհանրական ավանդույթի մասին, այլ տեղականի։

 -Ո՞վ կարող է դառնալ սարկավագուհի կամ կիսասարկավագուհի, ի՞նչ անհրաժեշտ
պայմաններ են հարկավոր ձեռնադրվելու համար, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի նա:

 Բնականաբար, եկեղեցական ամեն աստիճանի ընծայացուից պահանջվում են տեսական և գործնական որոշակի գիտելիքներ ու պատրաստություն։ Դրանք ստուգելուց հետո միայն եպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորականը կարող է որևէ մեկի դպիր կամ սարկավագ ձեռնադրել։ Պատմական տվյալները վկայում են, որ սարկավագուհիներն աղոթական կյանքով ապրում էին կուսանոցներում կամ վանքերում և մասնակցում եկեղեցական տարբեր արարողությունների։ Թեմակալ առաջնորդի կողմից նշանակված քահանան ս. պատարագ էր մատուցում, իսկ կանայք սպասավորում էին նրան։ Նկատի պետք է ունենալ, որ սրանք փակ վանքեր էին, և ս. պատարագին կամ եկեղեցական մյուս արարողություններին որևէ աշխարհական չէր մասնակցում։ Սարկավագուհիները կարող էին Ավետարան կարդալ խորանից, բայցչ էին կարող Վերաբերում կատարել, այսինքն՝ նրանց արգելված էր դիպչել ս. Հաղորդությանը։ Նրանք, Վաղ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, ս. Մկրտության ժամանակ լվանում էին մանուկների և կանանց մարմինները, երբեմն նաև վանքից դուրս հովվական ծառայություն իրականացնում՝ հուղարկավորությունների ժամանակ մխիթարելով կանանց։ Բացառիկ դեպքերում նրանց թույլատրվում էր դուրս գալ իրենց մենաստանից և արարողության մասնակցել դրսում։ Ինչպես տեսնում ենք, կանանց սարկավագությունն ամբողջական չի նկատվել մեր եկեղեցում, և եղել են որոշ սահմանափակումներ։

 -Այս ինստիտուտը, արդյոք անմիջականորեն կապվա՞ծ է միանձնուհիների ու կուսանոցների գոյության հետ:

 -Այո՛, քանզի դպրուհիները կամ սարկավագուհիներն ապրել և գործել են բացառապես վանքերում և կուսանոցներում, նրանք կուսական կյանքով ապրող աղջիկներ էին կամ այրիացած կանայք, ովքեր իրենց հետագա կյանքն անցկացրել են մենաստաններում։ Այսօր իրավիճակն այլ է։ Մենք չունենք կանանց այդ վանքերն ու մենաստանները: Ուստի, երբ խոսքը որևէ ավանդույթի վերականգնման մասին է, հարկ է շատ զգույշ լինել, բազում հանգամանքներ հաշվի առնել:
Այս կապակցությամբ էլ հստակ է, որ նախ պետք է սահմանվեն դպրուհիների կամ սարկավագուհիների պատրաստության ընթացակարգը, իրավունքները, պարտականություններն ու արգելքները։ Նման ձեռնադրությունները կարող են տեղիք տալ տարաբնույթ մեկնաբանությունների և սարկավագուհիների ձեռնադրության ավանդույթի սխալ ընկալման:

 -Նվիրյալ սարկավագուհիների ձեռնադրման ավանդույթի վերականգնման ուղղությամբ ներկայում Հայ եկեղեցում կա՞ն քննարկումներ, և ի՞նչ մոտեցումներ են առկա:

-Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեր եկեղեցու կյանքում, վերջին տասնամյակներում խնդիրն արծարծվել է տարբեր մակարդակներում, բայց դրա վերաբերյալ առայժմ չկա որևէ կանոնական-ժողովական որոշում կամ Հայրապետական տնօրինություն։

 -Որքանո՞վ է տեղին այս հարցը դիտարկել ու քննարկել կնոջ և տղամարդու իրավահավասարության համատեքստում:

 -Խնդիրն այստեղ դարերի ընթացքում եղած ավանդույթի վերականգնման մասին է, որն իրականում կապ չունի ձեր հարցի հետ։ Կինը և տղամարդն իրավահասար են՝ ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ և ունեն իրենց պարտականություններն ու իրավունքները։ Այս դեպքում երբեք չպետք է կանանց սարկավագությունը շփոթել կանանց քահանայության հետ, որն ուղղղափառ ընտանիքին պատկանող եկեղեցիների համար ընդունելի չէ։ Ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների՝ Հայոց եկեղեցին իր լայնախոհությամբ ունեցել է սարկավագուհիներ և մեծ տեղ հատկացրել եկեղեցական կյանքում կանանց ներգրավվածությանը։

Հարցազրույցը վարեց Անի Նազարյանը
Աղբյուր՝ armenpress.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Serovbe vrd. Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը
Հաջորդ նյութը Arak kyanqi hamy Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Soc miting
Նորություններ

Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը

21 Փետրվարի, 2019
ekexecakan kyanq 09.11
Նորություններ

Եկեղեցական կյանք (12.09.2016)

12 Սեպտեմբերի, 2016
Hovhannes chekizyan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով

24 Դեկտեմբերի, 2018
4 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

6 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?