Փշաքաղվելու չափ հուզիչ էր այս պահը

Garegin B Katoghikos 090 - Փշաքաղվելու չափ հուզիչ էր այս պահը

 Վեհափառ Հայրապետը ծնկած աղոթում է իր ժողովրդի հիվանդների բժշկության համար… Փշաքաղվելու չափ հուզիչ էր, այս պահի համար անհրաժեշտ ու կարեւոր:

 Վեհափառն ասում է՝ սիրելի զավակներ մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից… Արդարև, ուր կա սեր, հույս և հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ և հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը… Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք:
Տա Աստված, որ այս խոսքերը սպեղանի լինեն ամենքիս…