Նոր նշանակումներ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։
Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է նշանակվել Մասյացոտնի թեմում։