Նոր հրատարակություն

27 1 880x660 - Նոր հրատարակություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը: Այն ռուսերենից թարգմանել է Սուսաննա Նահապետյանը:

 Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի (1865-1939) ներկա գիրքը հայերեն Աստվածաշնչի ձեռագրական ավանդույթի առաջին լուրջ գիտական հետազոտությունն է, որ արվել է 19-րդ դարավերջի դրությամբ հեղինակին հայտնի նյութերի հիման վրա: Այն իր հրապարակման ժամանակի հայագիտության և հայ աստվածաշնչագիտության կարևոր առաջընթաց քայլերից կամ ձեռքբերումներից մեկն է: 1902 թ. ռուսերենով հրատարակված լինելով Սանկտ Պետերբուրգում` աշխատությունը մինչև այժմ հասու չի եղել շատ հայագետներին:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: