Նոր հրատարակություն

4 1 870x660 - Նոր հրատարակություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնիՀրատարակչական բաժինը առաջին անգամ լույս է ընծայել հոգելույս Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի բանախոսությունները մեկ ժողովաժուով` «Ազգային բանախօսութիւններ» խորագրի ներքո:

 Հատորն ընդգրկում է «Հայուն անցեալը, ներկայն եւ ապագան», «Հայութեան հոգին», «Հայ Ազգութիւն», «Միութիւն հայութեան», «Կարօտ եմք» և «Հայ երիտասարդութիւն» բանախոսությունները: Վերջիններիս մեջ արտացոլված են Օրմանյանի պատմափիլիսոփայական, կրոնագիտական, սոցիալ-բարոյական, քաղաքական և սահմանադրաիրավական հայեցակարգերը, որոնցում փաստարկվում են ազգագոյության հիմքերը, հայության քաղաքակրթական ինքնությունը, Հայ Եկեղեցու պատմական դերն ու ազգային էությունը, ազգային սահմանադրական քաղաքականության միտումները, ազգի առջև հայ անհատների պարտավորությունները ու հայության ապագայի տեսլականը:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: