Նա չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքն արմատների մեջ է (առակ)

Arak car 880x660 - Նա չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքն արմատների մեջ է (առակ)

Մի օր ծառի մտքով անցավ ապրել առանց արմատների:  «Ինչի՞ս են պետք: Սև են ու կեղտոտ և չեն թողնում տեղաշարժվել այնտեղ, որտեղ ես եմ ուզում»:

Ծառն իրեն թափ տվեց, ազատվեց արմատներից ու սկսեց գնալ ուր ուզում է և անել այն, ինչ ցանկանում է: Մեկ բանն էր վատ՝ երկար չտևեց ազատությունը: Շուտով չորացավ ծառն ու մեռավ:
Նա անգամ չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքն արմատների մեջ է:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը