Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի 70-ամյակին նվիրված համերգին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի 70-ամյակին նվիրված համերգին

Published: 23 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։

 Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, տարբեր Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու  պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս Եկեղեցու Սինոդի անդամներ և բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության և մշակույթի գործիչներ։

 Համերգի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորական ուղերձը հղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին։

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից շնորհավորելով Նորին Սրբությանը ծննդյան 70-ամյա հոբելյանի նշանակալի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց․ «Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Քրիստոսի և Նրա Սուրբ Եկեղեցու հավատարիմ ու անձնվեր ծառայի: Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն սպասավորությանը Դուք կոչվեցիք խորհրդային տարիներին, երբ բազմազգ պետության ողջ տարածքում հալածվում էր հավատքը, տարատեսակ ճնշումների էին ենթարկվում Եկեղեցին ու հոգևորականը: Աստվածմերժության դժվարին ժամանակներում Դուք աննվազ նախանձախնդրությամբ ծառայեցիք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառությանը: Բարի ներդրում բերեցիք հավատացելոց հոգևոր կյանքի զորացմանը՝ երկարամյա պատասխանատու բարձր ծառայություն իրականացնելով կրթական և միջեկեղեցական ոլորտներում, մեծապես կարևորելով եկեղեցականների նոր սերնդի պատրաստությունը, ինչպես նաև երկխոսության խթանումը Եկեղեցիների միջև:

 Դուք շարունակեցիք եռանդուն գործունեությունը՝ ի խնդիր հավատավոր Ձեր հոտի հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի՝ կոչվելով Հայրապետական բարձր ծառայության: Ամենքս այսօր ականատեսն ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության, եկեղեցական սպասավորության առավել արդյունազարդման: Ձեր Հայրապետության տարիներին ևս Դուք նշանակալի ավանդ բերեցիք միջեկեղեցական ասպարեզում՝ ջատագովը լինելով աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման, քրիստոնյաների իրավունքների պաշտպանության և միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների առավել արդյունավորման:

․․․Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ուրախությամբ ենք հիշում Ձեր այցելությունը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հանդիպումները, փոխայցերը հատկանշվել են բարեկամությամբ ու բարյացակամությամբ, որոնցով պսակված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրությունն ու փոխհարաբերությունները: Գոհունակություն է հաստատել, որ Ձեր հայրապետության տարիներին առավել ամրապնդվել են մեր Եկեղեցիների և հավատակից մեր ժողովուրդների եղբայրական կապերն ու գործակցությունը, որի համար այսօր գոհաբանական աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը: Վստահ ենք, որ բարեկամության այդ նույն ոգին պիտի շարունակի թագավորել մեր Եկեղեցիների հարաբերություններում՝ փոխըմբռնումով, սիրով ու փոխադարձ հարգանքով նոր արդյունքներ արձանագրելու Քրիստոսապատվեր առաքելության մեջ, «Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող. 1.9-10)»:

 Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն հայտնեց Կիրիլ Պատրիարքին՝ Ռուսաստանում Հայ Եկեղեցու թեմերի նկատմամբ դրսևորվող հայրական վերաբերմունքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական առաքելությունը շարունակելու և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու Հայոց Հովվապետի հետ միասին եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ եղբայրության, սիրո ոգին և գործակցության բարի արդյունքները շարունակեն զարդարել Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների բարեկամությունը՝ քաջալերելով երկու ժողովուրդներին միասնաբար ապրելու և արարելու` որպես Աստծո որդիներ և որպես հավատակից  եղբայրներ:

 Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և անսպառ կորով ու քաջեռանդություն՝ հայցելով, որ Տերը հանապազ զորակից ու աջակից լինի  նրան՝ հովվապետության տարիները զարդարելով նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով` ի փառս Աստծո և ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 22 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ
Հաջորդ նյութը Astvac havitenakan e e1479891383181 Աստված անցյալ չէ եւ ո՛չ էլ գալիք։ Աստված հավիտենական Ներկան է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Hovhannes Mkrtch masunq
Նորություններ

Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքարանը հուլիսի 3-ին դուրս կբերվի Մայր Աթոռի գանձատնից

1 Հուլիսի, 2016
Surb Gayane 20
Նորություններ

Կկատարվի Հանրապետական մաղթանք ի զորակցություն Արցախի

20 Սեպտեմբերի, 2023
Episkoposac
Նորություններ

Եպիսկոպոսաց ժողովի արդյունքների ամփոփում

27 Սեպտեմբերի, 2013
Mayr Ator 325
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ

28 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?