Մի՛ շտապեք դատել (առակ)

Arak anhamberutyan masin - Մի՛ շտապեք դատել (առակ)

Փոքրիկ աղջիկը ձեռքում երկու խնձոր էր պահել: Նրա մայրը քնքուշ ձայնով և մեղմ ժպիտով հարցրեց նրան .
— Փոքրի՛կս, խնձորներիցդ մեկը ինձ կտա՞ս:
Աղջիկը մի քանի վայրկյան նայեց մորը, արագորեն կծեց առաջին խնձորները, այնուհետև՝ երկորդը:
Մոր ժպիտը դեմքին սառչեց, բայց փորձեց թաքցնել իր հիասթափությունը: Նա շատ վշտացավ իր սիրելի զավակի արարքից:
Եվ հանկարծ աղջիկը նրան մեկնեց կծած խնձորներից մեկը՝ ասելով.
-Մայրի՛կ, այս մեկը վերցրու, այն ավելի քաղցր է:
Անկախ այն բանից, թե որքան հասուն, փորձառու և գիտակ մարդ եք, երբեք մի դատեք ուրիշներին: Նրանց բացատրելու հնարավորություն տվեք: Այն, ինչ տեսնում եք, կարող է շատ խաբուսիկ լինել: Հաճախ միայն ընդհանուր պատկերը տեսնելով, մենք չենք հասկանում դիմացինի գործողությունների իրական դրդապատճառները:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը