«Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը».Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

«Մենք հաղթելու ենք Աստծո կամոք, քանզի մեր պայքարը արդար է, իսկ գործը՝ սուրբ: Մենք հաղթելու ենք, որովհետև բոլորս լծվել ենք հայրենիքը պաշտպանելու սրբազան գործին»,- NewsMedia.am-ի հետ զրույցում վստահեցրեց Կոտայքի թեմի առաջնորդ, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ընդգծելով.

-Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը: Հիմա մեր առջև դրված է երկու տարբերակ.կամ անկոտրում պայքարել, կամ գնալ դեպի անցյալի ճանապարհով՝ կոտորվել և ցեղասպանվել: Մենք այժմ պայքարում ենք ո՛չ միայն մեր, այլ ամբողջ աշխարհի խաղաղ ճակատագիրը ապահովվելու համար, քանի որ թուրք-ադրբեջանական անհայրենիք ցեղախումբը Արցախի և Հայաստանի ամբողջ սահմանագիծը ողողել է տարբեր վարձու ահաբեկիչներով: