Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

Published: 3 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

 Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։

 Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամների մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին` Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծեց, որ պատրիարքի հանգամանքի մեջ առաջին անգամ լինելով՝ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց Կ․ Պոլսի Պատրիարքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը վերջինիս առաքելության արդյունավոր իրականացման, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի պայծառության և պոլսահայության հոգևոր կյանքի շինության համար։

 Վեհափառ Հայրապետը ողջունեց նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի մասնակցությունը ժողովին՝ գոհունակությամբ հաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ՀԲԸՄ կողմից մշտապես ցուցաբերվող զորակցությունը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին և Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:

 Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

 Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաև  Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:

 Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
3 1 3 2 3 3 3 4 3 5 3 6 3 7 3 8 3 9 3 10 3 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 02 2 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքի շնորհանդես (նկարներ)
Հաջորդ նյութը Mayr Tachar norogum Նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

03.04 vrastani datakhaz
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազին

19 Ապրիլի, 2022
24 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)

24 Փետրվարի, 2020
ekexecakan kyanq 27.052016
Նորություններ

Եկեղեցական կյանք 27.05.2016

28 Մայիսի, 2016
7 New publication
Նորություններ

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատ» ամսագրի ժառանգությունն ընդգրկող Քարոզգրքի Բ հատորը

7 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?