Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը

Soc miting 880x640 - Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը

  Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը։ Հանձնախմբի ղեկավարը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, կոորդինացնողը՝ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։

 Ժողովի ընթացքում հստակեցվեցին սոցիալական բոլոր այն ոլորտները, որտեղ իր առաքելությունն է իրականացնում և կամ պիտի իրականացնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Հանձնախմբի նպատակն է Ազգային Եկեղեցական ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական ծառայության համապարփակ ուղենշային նախագիծ։

 Ժողովական օրվա երկրորդ կեսին հանձնախմբին իր օրհնությունը բերեց նաև Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծապես կարևորելով և բարձր գնահատելով հանձնախմբի անդամների աշխատանքներն ու պատրաստակամությունը։

Soc miting 1 - Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստըSoc miting - Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը