Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք

19 3 880x660 - Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք

 Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ:

 Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ բժշկության և մեկուսացման մեջ գտնվողների հոգևոր ամրության և խաղաղության համար:

19 1 - Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք19 2 - Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք19 3 - Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք