Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վան-Վասպուրականի կրոնամշակութային կյանքը և պետականության ստեղծման փորձը (1908-1918)» գիրքը

12 Publication 521x660 - Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վան-Վասպուրականի կրոնամշակութային կյանքը և պետականության ստեղծման փորձը (1908-1918)» գիրքը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել պ. գ. թ., դոցենտ Ավետիս Հարությունյանի «Վան-Վասպուրականի կրոնամշակութային կյանքը և պետականության ստեղծման փորձը (1908-1918)» գիրքը: Հրատարակությունը նվիրված է հայոց պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:

Աշխատությունը ներկայացնում է Վան-Վասպուրականի 1908-1918 թթ. պատմությունը, եկեղեցական և մշակութային կյանքը, ինչպես նաև ազատագրական պայքարն ու պետականության ստեղծման փորձերը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: