Մայր Աթոռը լույս է ընծայել Ներսես վրդ. Դանիելյանցի «Կյանքն առանց հավատքի» գրքի առաջին հատորը

26 1 880x660 - Մայր Աթոռը լույս է ընծայել Ներսես վրդ. Դանիելյանցի «Կյանքն առանց հավատքի» գրքի առաջին հատորը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ներսես վարդապետ Դանիելյանցի «Կյանքն առանց հավատքի (ժողովրդական քարոզներ)» գրքի առաջին հատորը: Այն հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Արթուր սարկավագ Գևորգյանը:

Հայոց Մեծ Եղեռնի նահատակ՝ Սսի Աթոռի միաբան Տ. Ներսես եպիսկոպոս Դանիելյանցը (1868-1915 թթ.) քիչ հայտնի մտավորական հոգևորականներից է, որը, բացի հոգևոր սպասավորությունից, զբաղվել է նաև ուսուցչությամբ և գրական գործունեությամբ: Աշխատակցել է Կ. Պոլսի և Իզմիրի թերթերին` կենդանության օրոք հրատարակելով նաև երկու քարոզգիրք՝ «Կեանք առանց հաւատքի» (1903 թ.) և «Կաթիլ մը ջուր այրած սրտերու» (1912 թ.) վերնագրերով:

Սույն քարոզգիրքը երկրորդ վերահրատարակությունն է և ունի կրոնագիտական և բարոյախրատական բնույթ:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: