Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

29 2 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

 Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

 Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։

 Վեհափառ Հայրապետը շնորհավորեց ներկաներին Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով՝ ուրախություն հայտնելով, որ ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու 100-ամյակի ծիրից ներս կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրներ՝ հարգանքի տուրք մատուցելու և իրենց աղոթքը բարձրացնելու հայրենիքի պաշտպանության և հավատքի համար նահատակված հայորդիների համար։

 Ժողովին մաղթելով արդյունավոր աշխատանք` Գարեգին Բ Կաթողիկոսն արձանագրեց, որ նիստերի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցական կյանքին առնչված կարևոր հարցեր։

 Մասնավորաբար քննարկվելու են Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությանը, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հանձնախմբերի կանոնակարգերին,  տարբեր թեմերի կանոնադրություններին, ինչպես նաև 2018 թ. Երիտասարդության տարվա շրջանակներում ծրագրվող միջոցառումներին վերաբերող նյութեր և այլ հարցեր։ Քննարկման առարկա կդառնա նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքը։

29 2 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 2 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 3 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 4 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 5 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 6 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 7 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը29 2 8 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը