Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ (նկարներ)

Published: 1 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց նմանօրինակ հանդիպումները` խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ:

 Այնուհետև իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:

 Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով…», — նշեց ՀՀ վարչապետը: Իր խոսքում տիար Ն. Փաշինյանը կարևորեց հասարակության մեջ խնդիրների կարգավորումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով:

 Այնուհետև ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց Եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդի հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանությանը և այլնին վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման առիթով, վերստին հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այսուհետ ևս զորավիգ է լինելու հայոց պետականությանը` իր կարողությունների ներածին չափով նպաստելով հայրենիքի զորացմանը, աշխարհասփյուռ հայության բարօր կյանքի կերտմանը:

01 1 01 2 01 3 01 4 01 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ezaras arqepiskopos Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի վերածնունդը (տեսանյութ)
Հաջորդ նյութը 1 2 1 Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Eeghecakan kyanq 07.10.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք (07.10.2016)

8 Հոկտեմբերի, 2016
GHX skizb 13
Նորություններ

Հայտարարություն Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ

21 Մարտի, 2023
Tatevaci David
Նորություններ

Նոր հրատարակություններ

23 Հունիսի, 2017
Tavush 7
Նորություններ

Տավուշի թեմի հոգևոր դասն Ամանորի գիշերն անցկացրեց մարտական հենակետում (նկարներ)

1 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?