Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար

Veharan 880x660 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ  Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար

Մրցույթ N 1

 Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով.

1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.

2. Իրադարձությունը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 415-427).

3. Սբ Գրիգոր Լուսավորչին և Սբ Տրդատ արքային, պետական ավագանուն, զորականներին, հոգևորականությանն ու ժողովրդին պատկերել Դ դարին բնորոշ զգեստավորմամբ.

* Սբ Գրիգոր Լուսավորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառվող Հայրապետական զգեստավորմամբ.

4. Տեսարանի մեջ պատկերել թագավորական և եկեղեցական նշանակները.

5. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.

6. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70×50 սմ.

7. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).

8. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.

9. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).

10. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.

11. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).

12. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.

13. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020թ.

Մրցույթ N 2

 Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Տեսիլք Լուսավորչի» թեմայով.

1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.

2. Տեսիլքը ներկայացնել գիշերվա մթության մեջ՝ Վաղարշապատում, թագավորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 463-467).

3. Սբ Գրիգոր Լուսավորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստավորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).

4. Տեր Հիսուս Քրիստիոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, Երկինքը բացյալ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղավնի) երևմամբ.

5. Մայր Տաճարը և մյուս եկեղեցիները (Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ) ներկայացնել այսօրվա ճարտարապետական տեսքով և լուսեղեն գծագրությամբ.

6. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.

7. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70×50 սմ.

8. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).

9. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.

10. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).

11. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և

էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.

12. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).

13. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.

14. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020 թ.: