Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristos prkutyan huys
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Քրիստոս հույս փրկության
Քրիստոնեական

Քրիստոս հույս փրկության

Published: 18 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Ես եմ ճշմարիտ որթատունկը:
(Հովհ 15:1)
Քրիստոս Իր կյանքով ու զորությամբ լեցուն հավիտենական որթատունկն է:

 Եթե մենք ճյուղերի նման միացած լինենք Քրիստոս-որթատունկին` մեր ներսից կհոսի այն կյանքն ու զորությունը, այն սերն ու սրբությունը, այն հոգին ու ոգին, այն քաղցրությունն ու գեղեցկությունը, որ Նա ունի իր ներսում: Ճյուղը իր մեջ կունենա այն կյանքը, որ որթատունկը ունի իր մեջ: Սա նշանակում է, որ մենք Քրիստոսի կյանքն ունենք մեր կյանքի մեջ, որովհետեւ որթատունկը Քրիստոսն է, իսկ մենք` իր վրա հաստատված ճյուղերը (Հովհ. 15: 5):

 «ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նոյնպես եւ դուք՝ եթե իմ վրա հաստատված չլինեք» (Հովհ. 15:4): Երբ Քրիստոս մեզ նմանցնում է իր վրա հաստատված ճյուղերի, շատ հստակ է, որ ցանկանում է ասել, թե մեր կյանքը կախված է իրենից: Ինչպես ծառից հեռացող ճիւղը կչորնա, աղբյուրից հեռացած գետը` կցամքի այնպես ել Քրիստոս-որթատունկից հեռացող մարդը` հոգեւորապես կտգեղնա, կչորանա, կմթնի, ու կմեռնի:

 «Ով բնակվում է իմ մեջ, եւ ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող:» (Հովհ. 15:5): Քրիստոնյա մարդու կյանքի պտղաբերումը պայմանավորված է նրա Քրիստոսին միացած լինելով ու մնալով:

 Շատ քրիստոնյաներ, հիմնվելով իրենց ճարպիկության ու խոսքի ճարտարության վրա` ջանք են թափում մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդել: Նա, որ փորձում է իրեն հատուկ միջոցներով փրկության հրավիրել մարդկանց, նշանակում է թե նա ուրանում է` Քրիստոսի փըրկության միակ միջոցը լինելու հանգամանքը: Երբ փորձում ենք առանց Քրիստոսի այլ կերպ գործել կամ իրագործել` այդ ցույց է տալիս, որ մենք չենք հավատում Քրիստոսի խոսքին, թէ` «առանց ինձ ոչինչ անել չեք կարող»:

 Ո՛չ ոք չի կարող օգտակար դառնալ հոգեւորապես ծարավ մարդուն, եթե ինքը բաժնված է կյանքի աղբյուրից` Քրիստոսից:

 Եթե մենք Քրիստոսի վրա հաստատված ճյուղերն ենք` միայն այն ժամանակ կկրողանանք օգտակար դառնալ մեր վրա հաստատված ճյուղերին: Բայց բնականորեն, երբ հաջողենք նոր ու նորոգված կյանքի առաջնորդել մեզ դիմող անհատին` պետք է ընդունել, որ մենք չէ, որ նրան առաջնորդեցինք նոր կեանքի, այլ նույնինքն` Քրիստոս` նոր կյանքի աղբյուրը: Մենք չենք կարող պարծենալ եւ ասել. «Մե՛նք է, որ օգտակար եղանք մեր վրա հաստատված ճյուղերին, որովհետեւ, մենք էլ մեր կարգի մեջ, Քրիստոս-որթատունկի վրա հաստատված ճյուղերն ենք: Մենք պարզապես ճյուղեր ենք, այսինքն` միջոցներ, եւ ո՛չ թե որթատունկներ: Ինչպես որ լուսինը որ լուսավորվում է արեւից չի կարող հպարտանալ, որ ինքն է բաշխիչն ու հեղինակը լույսի, այնպես էլ մենք, որ մեր հոգեւոր սնունդը վերցնում ենք Քրիստոս — որթատունից, չենք կարող հայտարարել, որ մենք ենք տերն ու տվիչը այդ սննդի:
Ինչո՞ւ է Քրիստոս ինքնիրեն նմանեցնում որթատունկի եւ ո՛չ թե ուրիշ ծառի հետ: Առաջին հերթին նկատի պետք է ունենալ այն` որ որթատունկի ճյուղերը տարածվում են չորս կողմ եւ մագլցում են ուր հնարավոր է: Ինչպես որթատունկն է տածվում տարբեր կողմերում, այնպես էլ Քրիստոսի փրկությունն է տարածվում աշխարհի չորս կողմերը ու մուտք գործում մարդկանց սիրտերից ներս եթե ընդունելություն գտնի:

 Քրիստոս իրեն անվանում է Ճշմարիտ որթատունկ. «որովհետեւ տարին տասներկու ամիս պտուղ կու տայ» (Հայտ 22:2): Ճշմարիտ որթատունկ է, որովհետեւ չի խաբում ու հուսախաբ չի անում Իր մոտ գնացողներին: Մատթեոս ավտարանիչը մեզ ասում է թե «Հիսուս քաղց զգաց: Եւ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն եւ նրա վրա ոչինչ չգտավ» (Մատթ 21:18-19):

 Հիսուս այնպիսի որթատունկ չէ որին մոտենան հոգեպես սոված մարդիկ եւ հուսախաբ հեռանան: Հիսուս-որթատունկը միակն է, որ Իր մոտ եկողին ասում է. «Նրանց չեմ կամենում սոված արձակել» (Մատթ. 15:32): Այո՛, Հիսուս իրեն դիմող մարդուն սոված տուն չի ուղարկի: Նա ամբողջությամբ կկշտացի նրա սիրտն ու հոգին:

 Քրիստոսն է այն «ճշմարիտ որթատունկը», որ «Իր պատմուճանը գինիով» լուացավ եւ «Իր հանդերձը խաղողի արյունով» (Ծննդ. 49:11): Պատմուճանը գինիով լվալն ու հանդերձը խաղողի արյունով լվանալը նախապատկերացումն էին այն արյունլուա վիճակին, որ Քրիստոս պետք է մատնվեր մեր փրկության համար: Քրիստոսն է «ճշմարիտ որթատունկը», որովհետեւ իր մոտ եկողները ստանում են Արյունով լուացված արդարության ու փրկության պատմուճանը: Մի օր Աստուած նրանց մասին պետք է հայտարարի. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից եւ իրենց զգեստները լվացան ու սպիտակեցրեցին Գառան Արյունով» (Հայտ. 7:14):

 Տակավին, Քրիստոս է «ճշմարիտ որթատունկը», որի տակ մարդիկ ապահովությամբ կարող են նստիլ (Գ Թագ 4:25): Թզենին եւ որթատունկը Եբրայական մտածողության մեջ իբրեւ խաղաղության եւ ապահովության խորհրդանիշ են ներկայանում: Քրիստոս մարդկանց ապահովության երաշխիքն է, խաղաղության իշխանն է (Եսայի 9:6): Հոգեպես խռոված եւ անապահովության զգացումներով բռնված մարդի կարող են դիմել Քրիստոս-որթատունկին եւ գտնել իրենց խաղաղությունն ու ապահովությունը: Ուստի, արի՛ եւ միացիր Քրիստոս-որթատունկին, որպեսզի Նրա խաղաղությունը հոսի սրտիդ մէջ:

Աղբյուր՝ «Սյնունյաց կանթեղ»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 17 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Arak 3 Փորձություն, թե՞ փորձանք… (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Irakan krtutyun
Քրիստոնեական

Իրական կրթություն

10 Հոկտեմբերի, 2015
Yntaniq
Քրիստոնեական

Ընտանիքը եւ գլոբալացումը

27 Ապրիլի, 2016
Քրիստոնեական

Աստղագուշակություն, թե՞ ստախոսություն

3 Փետրվարի, 2015
aj
Քրիստոնեական

ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

15 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?