Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
qarasun masnukneri
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Քառասուն մանուկների վկայաբանությունը
Վարք սրբոց

Քառասուն մանուկների վկայաբանությունը

Published: 21 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սուրբ և փառավորյալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կյուրղիոս, Վաղես, Եւտիդես, Հյուսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլավիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղևոնտիոս, Մելիտոն, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Ավետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եւտիգես, Բիբիանոս, Հոհաննես, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղավիդոս, Գրատիանոս, Թեոդուլոս, Թեոփիլոս:

 Նրանք Կապադովկիայից էին: Եվ Լիկիանոս անօրեն արքայի գնդերից մեկում զորական էին կարգված: Հավատով քրիստոնյաներ էին: Այդ պատճառով անօրեն դատավորը նրանց բռնադատում էր ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կուռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: Եվ բազում ողոքումներից ու սպառնալիքներից հետո սրբերին նետեցին բանտ, որտեղ երևաց Քրիստոս ու քաջալերեց նրանց: Ութ օր հետո եկավ Կեսարիայի դուքսը և դատավորի հետ միասին ատյանի նստեց: Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հավատքի մասին: ԵՎ նրանք միաբերան դավանեցին Քրիստոսին Աստված ու հանդիմանեցին կռապաշտների անաստված մոլորությունը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարվածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով ` նետողներին էին հարվածում: Իսկ դուքսը ավելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատավորի երեսը:

 Եվ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղոթում էին սրբերը, երևաց նրանց նրանց Փրկիչն ու ասաց. «Ով հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի: Զորացե՛ք և մի՛ երկնչեք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակավոր են: սակավ համբերե՛ք և կընդունեք երկնավոր պսակը» : Եվ նրանք խոնարհվելով` երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տեր Քրիստոս, քաջալերելով նրանց, վերացավ երկինք:

 Եվ հաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատավորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ մանուկներն ասացին. «Ինչ որ անելու եք, շտապ արե՛ք, քանզի մենք Քրիստոսին չենք ուրանա ու ձեր կուռքերին զոհ չենք մատուցի»: Իսկ նրանք բարկանալով` սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան նետեցին քաղաքի մոտ գտնվող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանա’ն, դու’քսը, և դատավո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց» :

 Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն: Եվ օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերվա առաջին պահից մինչև առավոտ հեղվեց նրանց արյունը, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելավ ու մտավ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին պատրաստել ու ջեռուցել էին անօրենները: Եվ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմությունից հալվեց:

 Գիշերվա երրորդ պահին արևը, ինչպես ամռանը, ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից հալվեցին ջրերի սառույցները: Եվ զորականները հսկում էին, որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը ` ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա: Եվ հասկացավ, որ դեպի բաղնիք փախչող 40-րդը զրկվեց պսակից: Եվ ձայն տալով ընկերներին` արթնացրեց նրանց, իսկ ինքը մերկացած վազեց դեպի լճի մեջ գտնվող սրբերը` աղաղակելով . «Ե՛ս էլ եմ քրիստոնյա»:

 Եվ լուսադեմին նրանց մարմինները ափ հանեցին և հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները և խորտակեցին/…/: Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված ավանդեցին:

 Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը մոտենալով աղաչում ու խրատում էր որդուն` ասելով. «Քաղցրի՜կ որդյակ իմ, մի փոքր համբերիր և կմիանաս սրբերին: Զորացի՛ր, որդյակ իմ, և մի՛ երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:

 Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր` սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Ատված: Մայրը որդու մարմինը տարավ և դրեց սրբերի կողքին:

 Մարմինները տարան Ալիս գետի մոտ, և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան, այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օրից հետո գիշերով սուրբ վկաները տեսիլքով հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին և հայտնեցին իրենց ոսկորների տեղն` ասելով. «Եկ և հանիր մեզ այնտեղից»:

 Եվ եպիսկոպոսը եկեղեցու ուխտի միաբանների հետ գիշերով գաղտնի գնաց գետափ: Նրանք տեսան, որ սրբերի ոսկրերի նշխարները ջրի մեջ փայլում էին որպես աստղեր: Եվ թե գետի տղմի և ջրիմուռների մեջ որտեղ էին խրվել դրանք, կարելի էր գլխի ընկնել լույսի ճաճանչներից: Միաբանները, որոնք Սեբաստիայի ավագների որդիներն էին` զինվորագրված մի գնդում, թվով 100 հոգի, մեծ փափագով դրանք հավաքեցին տապանի մեջ և մեծ պատվով տարան , ամփոփեցին եկեղեցում: Եվ ուխտ արած` որոշեցին միասին մարտիրոսվել և վկայել Քրիստոսի մասին: Կանգնելով բռնավորի առաջ ` նրանք հայտնեցին իրենց հավատքը: Նրանց աղոթքի մեջ առաջնորդում էր սուրբ Կյուրոնը, իսկ բռնավորին պատասխանելիս` սուրբ Կանդիտոսը, որ իր ընկերներին ասում էր. «Պինդ կացեք, եղբայրներ, որովհետև երեքն են մեր դեմ մարտնչում`սատանան, դուքսը և դատավորը, և քանի որ մենք խնդրում ենք, դուք կհաղթեք նրանց»:

 Այսպիսի նահատակությամբ միաբանված` նրանք մարտիրոսվեցին Կոստանդիանոս Մեծի փեսա Լիկիանոս պիղծ թագավորի օրոք, մարտ ամսին: Նրա օրոք էլ քառասուն մանուկների վրա կառուցվեց վայելուչ եկեղեցի` ի փառս մեր Քրիստոս Աստծո: Թող Աստված պահպանի ստացողի հոգին քառասուն հաղթող նահատակների բարեխոսությոամբ:

Թարգմ.` Հայսմավուրքից. Գ. Մանուկյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vache Tamar Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը առաջարկում է ընթերցողներին տրամադրել էջերի թվային տարբերակները
Հաջորդ նյութը Datavori kiraki 2 e1520627838542 Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

S. Markos episkopos
Վարք սրբոց

Ս. Մարկոս եպիսկոպոս, Ս. Պիոն քահանա, Ս. Կյուրեղ և Բենիամին սարկավագներ, Ս. վկաներ Աբդլմսեհ, Որմզդան և Սայեն

25 Հոկտեմբերի, 2013
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023
Hovhan Voskeberan 3
Վարք սրբոց

Սբ. Հովհան Ոսկեբերան վարդապետի վարքի պատմությունը

23 Հոկտեմբերի, 2013
Teopontos
Վարք սրբոց

Սուրբ Թեոպոնթոս եպիսկոպոսի և Թեովնաս Կախարդի մասին

3 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?